Շաբաթ, 20.04.2024, 00:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Արցախում Բարքեմփի անցկացումը հարցականի տակ է
17:56
Արցախում Բարքեմփի անցկացումը հարցականի տակ է
 Բարքեմփ
Արցախում Բարքեմփի անցկացման ճակատագիրն անորոշ է: «Առաջին լրատվականի» հետ զրույցում ԼՂՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի տնօրեն, Արցախում Բարքեմփի կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ֆինանսական խնդիրներ կան: Անցած տարի Բարքեմփի անցկացման համար գումարներ էր հատկացրել ԼՂՀ մշակույթի նախարարությունը, նաև մի քանի հովանավորներ կային: Այս տարի նախարարությունը բյուջեով չի նախատեսում միջոցներ հատկացնել:

«Միայն ֆինանսական պահն է, խանգարող այլ հանգամանք չկա: 3 մլն դրամից քիչ գումար է անհրաժեշտ»,- նշեց Վ.Գրիգորյանը՝ հավելելով, որ հետաքրքրվողները շատ են, զանգում են և՛ Երևանից, և՛ արտասահմանից. «Հույս ունեմ, որ լինելու է»:

Նախապես ծրագրվում էր, որ Բարքեմփը տեղի կունենա սեպտեմբերին և նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակին։

Նշենք, որ Բարքեմփը միջոցառումներ կազմակերպելու բոլորովին նոր ձևաչափ է, ներկայացվում են համացանցին և ՏՏ ոլորտին վերաբերող շնորհանդեսներ:

Առաջին անգամ Արցախում Բարքեմփ տեղի է ունեցել նախորդ տարի օգոստոսին՝ Ստեփանակերտում։ Դրան մասնակցում էին շուրջ 60 երիտասարդներ` Հայաստանից և Ղարաբաղից:


Աղբյուր`http://1in.am/arm/regional_karabagh_28961.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 679 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արցախ, Բարքեմփ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0