Հինգշաբթի, 28.03.2024, 20:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » «Արմենիա» առագաստանավը Բեյրութի Մարինա նավահանգստում է
18:02
«Արմենիա» առագաստանավը Բեյրութի Մարինա նավահանգստում է
 «Արմենիա» առագաստանավ
Օգոստոսի 6-ին Բեյրութի Մարինա նավահանգստում տեղի ունեցավ «Արմենիա» առագաստանավի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Պաշտոնական միջոցառման ժամանակ Լիբանանի և Հայաստանի օրհներգներից հետո ողջույնի խոսքով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի առաջնորդ արքեպիսկոպոս Գեղամ Խաչերյանն ու Բեյրութ քաղաքի քաղաքապետ Բիլալ Համմադի ներկայացուցիչ Արամ Մալյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ, «Արմենիա» առագաստանավի արշավախմբին դիմավորում էին հոգևոր հայրեր, Լիբանանի կառավարության և խորհրդարանի անդամներ, հայ համայնքի ազգային կառույցների և քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Այնճարի և Բուրջ Համուդի քաղաքապետերը, սկաուտներ, Համազգայինի և հայաբնակ Այնճարի նվագախմբեր, կրթօջախների և սպորտային դպրոցների սաներ, պարախմբեր, հարյուրավոր բեյրութահայեր, Լիբանան – Հայաստան բարեկամության ասոցիացիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Նշենք, որ «Արմենիա» առագաստանավն ավարտում է իր շուրջերկրյա նավարկությունը, որն իր սկիզբն է առել 2009 թվականի մայիսի 28-ին Վալենսիայից: Առագաստանավն անցել է տարբեր օվկիանոսներով, ծովերով և Սփյուռքի ճամփաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նավահանգիստներում: Առագաստանավի արշավախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Խորհրդանշական է, որ նավարկությունն ավարտվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի նախաշեմին: Նախատեսվում է, որ առագաստանավին, որը մոտ օրերին մեկնում է Բեյրութից, Կիպրոսում կողջունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
 

Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/08/armenia-boat/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 791 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիբանան, «Արմենիա» առագաստանավ, Բեյրութ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0