Չորեքշաբթի, 24.04.2024, 03:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 18 » Բելա Տար. «Շրջանը փակվեց, սրանից հետո իմ նկարահանած ցանկացած ֆիլմում ես կկրկնվեմ»
12:57
Բելա Տար. «Շրջանը փակվեց, սրանից հետո իմ նկարահանած ցանկացած ֆիլմում ես կկրկնվեմ»
Թուրինյան ձի
«Շրջանը փակվեց, սրանից հետո իմ նկարահանած ցանկացած ֆիլմում ես կկրկնվեմ»,- համոզված է «Թուրինյան ձի» ֆիլմի ռեժիսոր, հունգարացի Բելա Տարը, որն այն համարում է իր կարիերայի ավարտը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում այդ սև ու սպիտակ ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու աշխարհահռչակ ռեժիսորին:

«Ճիշտ է` ես գերադասում եմ սև ու սպիտակը, բայց ես ունեմ նաև գունավոր ֆիլմեր: Պարզապես գունավոր ֆիլմ նկարահանում եմ միայն այն դեպքում, երբ ցանկանում եմ օգտագործել գույները, իսկ տվյալ ֆիլմում դրա կարիքը չկա»,- բացատրում է ռեժիսորը:

«Թուրինյան ձի» ֆիլմը ամբողջությամբ բելատարյան ոճով է. ինչպես և նրա նախորդ ֆիլմերը, այստեղ ևս կարող ես տեսնել մարդկային գորշ, միապաղաղ կյանքը, երբ օրերը սրտխառնոցի չափ միանման են: Այդ ամենը ռեժիսորին հաջողվում է փոխանցել հանդիսատեսին այնպես, որ ոմանք անթարթ նայում են, ոմանք էլ պարզապես չեն կարողանում բացել աչքերը օրերի միատեսակ տաղտուկի բեռից:

«Սա ֆիլմ չէ, սա կյանքն է, սա է մեր կյանքը»,- ասում է ռեժիսորը և համոզված է. այս ֆիլմը բոլորի համար է:

Ֆիլմի սկզբում պատմվում է, թե ինչպես Նիցշեն, տեսնելով, որ կառապանը խփում է շարժվել չցանկացող ձիուն, հարձակվում է նրա վրա` արգելելով այդ: Հետո նա հիասթափված վազում է տուն և ասում. «Մայրիկ, ես հիմար եմ»:

«Մենք գիտենք, թե ինչ եղավ Նիցշեի հետ, սակայն անհայտ էր ձիու ճակատագիրը. Այս ֆիլմը ձիու մասին է»,- ասում է ռեժիսորը:

Ֆիլմը ցույց է տալիս հոր և աղջկա կյանքի վերջին 6 օրերը: «Աստված ստեղծել է այս «անիծված» աշխարհը 6 օրում, ես էլ այս ֆիլմում ցույց եմ տալիս հակառակը: Սկզբում աստված բաժանեց լույսը խավարից, իսկ այստեղ վերջում խավարը կլանեց լույսը»,- ասաց նա:

Վերջին խորհուրդը, որ տալիս է հայրը աղջկան. «Կեր, մենք պետք է ուտենք»: Եվ Բելա Տարը համաձայն է դրա հետ. մենք պարտավոր ենք ուտել:

Ի դեպ, այժմ նա հանդես է գալիս որպես պրոդյուսեր և օգնում երիտասարդ ռեժիսորներին իրենց ֆիլմերը ասպարեզ հանել:


Աղբյուր`http://lurer.net/story/18439/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 756 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրինյան ձի, Բելա Տար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0