Երեքշաբթի, 29.11.2022, 18:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Գրե՛ք, որ Վահրամ Սահակյանն ասում ա, որ Սուպեր Սաքոյին պետք ա կախել
22:02
Գրե՛ք, որ Վահրամ Սահակյանն ասում ա, որ Սուպեր Սաքոյին պետք ա կախել
Վահրամ Սահակյան
Հարցազրույց թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի հետ

Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված է ռեփեր Սուպեր Սաքոն՝ մի ձեռքում հրաձիգ, իսկ մյուս ձեռքով ձգում է մերկ աղջկա մազերից, և այս ամենը՝ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրի համապատկերին։ Ի՞նչ կարծք ունեք այս երևույթի մասին։

–Էդ ո՞վ ա էդ Սուպեր Սաքոն։

Հայկական շոու–բիզնեսի «աստղերից» է։

–Հաաա՜։ Գիտե՛ք, պետք չի խոսել տենց լուսանկարների մասին։ Այսօր պետք է խոսել այն մասին, թե ոնց անենք՝ մեր քաղաքական գործիչներին կախաղան հանենք ու ծառերից կախենք։ Պետք է վերականգնենք մահապատիժը, պետք է մտածենք, թե ոնց ցրենք Ազգային ժողովը, ոնց միապետություն ստեղծենք, ոնց պատժենք բոլորին, այլ ոչ թե նստենք–մտածենք Սաքոյի ֆոտոյի  մասին։ Ով ա՞ Սաքոն, ինչո՞ւ եք ժողվորդին շեղում կարևոր  հարցերից: Վիսոցկին շատ լավ խոսք ուներ. ասում էր՝ ինչո՞ւ են խոսում «Бермудский треугольник»–ի կամ 2012թ. կյանքի վերջի մասին։ Տենց բաները արվում է,  որ մարդկանց էշացնեն՝ բուն նյութերից անջատելու համար։ Տենց բաները մարդկանց հանում են իսկական ճանապարհից։

–Ուրեմն՝ ինչի՞ց խոսել հիմա։

–Հիմա եթե ուզում են՝ ինչ–որ  բան փոխվի, ապա ոչ թե պետք է ոռնալով դուրս գան փողոց ու չթողեն, որ  մյուս մարդիկ աշխատեն, այլ  այսօրվա օրով շատ պետք ա, որ  մահապատիժը վերականգնվի Հայաստանում, ցմահ բանատարկություն տրվի ու ասվի, որ եթե կաշառակերությունն անցնում  է տասը հազար դոլարից, մահապատիժ է հասնում, ընդ որում՝ հրապարակավ…

-Դուք առաջինը ում կկախեի՞ք։

-Հրապարակավ պետք է կախել մոտավորապես 700 քաղաքական գործիչների՝ կառավարությունից մինչև ընդդիմություն։ Այսքան բան։ Էդ դեպքում ես գոնե մի քիչ  լավ ապագա կտեսնեմ, հակառակ դեպքում թքել եմ ես նման քաղաքական գործիչների վրա, նամանավանդ ընդդիմության։ Զզվում եմ ես դրանցից։ Ես դրանց իմ ձեռով՝ սկսած Զուրաբյանից, վերջացրած Լևոնով, կկախեի։ Արթուր Բաղդասարյանին էլ հետը,  որ ոչ ոք չնեղանա։ Ես շատ եմ ուզում, իսկ էթե Վահրամ Սահակյանը շատ է ուզում, լինում է։

–Այսիքն ձեր  ասածից կարելի  է ենթադրել, որ պետք չէ՞ խոսել Սուպեր Սաքոյի նկարի կամ նման մեկ այլ՝ համենայնդեպս ոչ ճիշտ, երևույթների մասին։

–Չէ՛։ Վաբշե դրանց մասին խի՞ եք խոսում։ Դրանք սաղ «PR»–ի համար  արված բաներ են։ Այն ժամանակ, երբ բջջային կապը միայն «Արմենտելինն» էր, մոնոպոլիա էր։ Ո՞վ էր ծախել ու էդ մոնոպոլիան ստեղծելու հնարավորություն տվել։ Բնականաբար՝ լևոնականների  ժամանակ էր՝ ծախել էին ու  մոնոպոլիայով միլիոններ  էին աշխատում, բայց դա իրանց լակոտների հետույքներից ու բերաններից է դուրս գալու։ Դա պետք ա գրվի։ Ես այն ժամանակ բռնեցի ու ստից (իմ հորինած բանն էր, էլի) գրեցի, որ մի հատ էլ  ա բջջային օպերատոր բացվել։ 3 օր հետո կառավարությունից  զանգեցին ինձ։ Ա՛յ, տենց շուխուր էր  քցել։ Այսինքն՝ հնարովի բաներ  են անում, ու մենք էլ սկսում ենք անկապ քննարկել։ Ոչ  մի լուրջ բան էդ նկարների, էդ թեմաների  տակ չկա։ Էդ սաղ տեղ էլ անում են, օրինակ՝ շուխուր էր ընգել, որ  մի կին կատուն դրել էր  միկրովալնովկի մեջ՝ չորացնելու, սատկել էր, ու դատի  էր տվել էդ ֆիրմային, որ ապրանքի վրա գրված  չի, զգուշացրած չի, որ չի կարելի  կատու չորացնել։ Խի՞ ա տենց բան արվում։ Չե՞ք հասկանում, որ էդ արվում ա, որ էդ միկրովալնովկայի ֆիրմայի անունը դուրս գա՝ գնան առնեն։ Սովորական տեխնոլոգիա է։

–Լա՛վ, հասկանալի է, որ  կարևորություն  չպետք է տալ։ Բայց երբ նայում եք այդ նկարին, արդյոք, թեկուզ ազգային արժեքների  առումով, աշխարհին ներկայանալի լինելու առումով, բացասկան երևույթ չէ՞, երբ Հաղպատի վանական համալիրի համապատկերին Սուպեր Սաքոն մի ձեռքում հրաձիգ է բռնել, մյուս ձեռքով ձգում է մերկ աղջկա մազերից։

–Հա՛։ Գրե՛ք, որ Վահրամ Սահակյանն ասում ա, որ Սաքոյին էլ ա պետք կախել։ Հա,՛ գրեք, որ  պետք ա Սուպեր Սաքոյին կախել, մեկ էլ՝ Արա Գևորգյանին։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը


Աղբյուր`http://7or.am/archives/63865

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 801 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0