Ուրբաթ, 29.03.2024, 19:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Համշենի, Դերսիմի հայերն ակտիվորեն զազացել, ալևիացել են. Հրանուշ Խառատյան
14:38
Համշենի, Դերսիմի հայերն ակտիվորեն զազացել, ալևիացել են. Հրանուշ Խառատյան
 Հրանուշ Խառատյան
«Երեք փառատոնի շրջանակներում երեք համերգ նվագեցինք Արևմտյան Հայաստանում: Շատ հետաքրքիր անցավ, քանի որ մեր ռեպերտուարը ֆոլկլորային երաժշտությունն էր, ինչը բնորոշ է Արևմտյան Հայաստանին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երաժիշտ, «Երկիր» միության «Վան» նախագծի գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանը:

Նա տեղեկացրեց, որ «Վան» նախագիծը հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը մասնակցել է Արգուվանի (Մալաթիա) երաժշտական փառատոնին, Դերսիմ ու Խոզաթ քաղաքներում կայացած համերգներին:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նույն նախագծի շրջանակներում մասնակցել էր Համշենի, Դերսիմի ու Արևմտյան Հայաստանի մի շարք բնակավայրերի դաշտային ազգագրական հետազոտությունների, իր հերթին մի քանի հետաքրքիր դիտարկում ներկայացրեց:

Նրա խոսքերով՝ իրենք Դերսիմում հանդիպել են ինքնությունը կորցրած բազմաթիվ հայերի, ովքեր, ձուլվելով տեղի զազաներին ու ալևիներին, իրենց հետ զրույցներում սկսում են աստիճանաբար վերականգնել իրենց պատմական հիշողությունը:

«Այս շրջանի հայերը ակտիվորեն զազացել, ալևիացել են, սակայն զարմանալի էր տեսնել, թե ինչպես իր մայրենի լեզվով կրթություն չստացած ժողովուրդը հիշողության պատառիկներից փորձում էր վերագտնել իր անցյալը»,- ասաց ազգագրագետը՝ նշելով, ազգային ինքնության «փնտրտուքները ակտիվացել են»:

Ըստ Հ. Խառատյանի՝ հատկանշական է նաև այն, որ, այդ զազացած, ալևիացած, ղզլբաշներին ձուլված հայերի հիշողությունից ամբողջությամբ ջնջված են 1915-1920-ականների կոտորածները:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_30285.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 864 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Դերսիմ, Հրանուշ Խառատյան, համշեն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0