Երեքշաբթի, 16.04.2024, 13:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 17 » Կաննից Երեւան. սկանդալային ֆոն Տրիերը, դասական Մալիկը եւ թուրք Ջեյլանը (տեսանյութ)
13:28
Կաննից Երեւան. սկանդալային ֆոն Տրիերը, դասական Մալիկը եւ թուրք Ջեյլանը (տեսանյութ)
Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ
«Ոսկե ծիրանն» այս տարի հնարավորություն ընձեռեց հայ հանդիսատեսին դիտելու հեղինակավոր Կաննի միջազգային կինոփառատոնի այս տարվա մրցանակակիր ֆիլմերը: Երեւանյան պրեմիերաների թվում էր Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում», Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» եւ Տերենս Մալիկի «Կենաց ծառը» ֆիլմերը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում հայտնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանն ինքը ներկայացրեց իր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը, որը Կաննի միջազգային կինոփառատոնում դարձել էր գրան պրիի մրցանակակիր: Նուրի Բիլգե Ջեյլանը 3 տարի առաջ Կաննում ճանաչվել էր լավագույն ռեժիսոր: Երեւանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենը նրան արժանացրեց «Վարպետ» մրցանակի: Այս ֆիլմին Երեւանում սպասում էին ռեժիսորի արվեստը գնահատողները, իսկ շարքային հանդիսատեսին ֆիլմը թվաց փոքր-ինչ ծանր եւ դժվար դիտելու համար:

Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թե նոր ու անսովոր բան կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են:

Ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Սցենարը սկզբից մինչ վերջ իրական է. դեպքը տեղի ունեցել է քսանհինգ տարի առաջ: Ֆիլմում առկա փոքրիկ պատմությունները նույնպես համապատասխանում են իրականությանը:

Ջեյլանի ֆիլմերում ակնհայտ է ռուս գրականության` մասնավորապես Չեխովի եւ Դոստոեւսկու ազդեցությունները: Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին` ցույց տալով կյանքի թե լուսավոր, թե դաժան կողմերը:

«Կյանքում հեշտ չէ տեսնել իրականությունը, եւ այն փոփոխվում է` կախված նրանից, թե որ տեսանկյունից ենք նայում: Ճշմարտությունն էլ ֆիլմում ամեն մարդու համար տարբեր է: Իրականությունը փոփոխական է միշտ, և այն տարբեր է բոլորի համար: Կյանքում ես փորձում եմ իրավիճակ ստեղծել և ապրել բնականին մոտ: Ես աշխատում եմ մաքսիմալ իրական պատկերներ մտցնել ֆիլմում»,- ասաց թուրք ռեժիսորը Երեւանում:



Կինոյով Ջեյլանը սկսել է հետաքրքրվել 22 տարեկանում: Բոսֆորի համալսարանի էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի բաժինն ավարտելուց հետո երկու տարի կինոկրթություն է ստացել Մինար Սինան համալսարանում: Ջեյլանի առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Բոժոժը», 1995-ին ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել իր առաջին լիամետրաժ աշխատանքի` «Փոքրիկ քաղաքի» համար: Ջեյլանի երրորդ լիամետրաժը`«Օտարումը» եւս շատ պարգեւներ է բերել, այդ թվում` ժյուրիի Մեծ մրցանակն ու տղամարադու լավագույն դերակատարման մրցանակը Կաննում:

Երեւանյան պրեմիերաների մեջ ընդգրկված Կաննի մյուս մրցանակակիր ֆիլմը դիտել ցանկացողների թիվը թերեւս սպասելի էր: Ֆիլմի միակ ցուցադրության տոմսերն սպառվել էին փառատոնի արդեն իսկ առաջին օրերին: Ինչպես հայտնեցին «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, երկար բանակցություններից հետո միայն իրենց հաջողվեց այս տարի երևանյան պրեմիերաների շարքում ներկայացնել հռչակավոր ռեժիսոր, արդեն ամերիկյան կինոյի կենդանի դասականների շարքը դասվող Տերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը: 2011 թվականի  Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացել էր հենց այս ֆիլմը:

«Կենաց ծառ» երևակայական դրաման մի ընտանիքի պատմություն է, որում խոսվում է տիեզերքի, մարդկային հարաբերությունների և ընտանեկան արժեքների մասին: Ռեժիսորը օգտագործելով մանկական հիշողությունները՝ մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ: Գլխավոր հերոսին, ում մանկությունն է ներկայացնում ռեժիսորը, մարմնավորում է Շոն Պենը, իսկ խիստ եւ դաժան հոր դերում Բրեդ Փիթն է: Կարելի է կարծել, որ թերեւս այս ֆիլմի մտահղացման մասշտաբները ստիպեցին ֆիլմին արժանացնել գլխավոր մրցանակի:

Հանդիսատեսի մոտ խիստ հակասական արձագանքներ առաջացրեց Կաննի մյուս մրցանակակիրը` հանրահայտ ու պրովոկացիոն ռեժիսորի՝ Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմը: Ռեժիսորը դարձավ Կաննի թիվ 1 սկանդալ, երբ իր նացիստական հայտարարությունը նրան դարձրեց persona non grata կինոփառատոնում:

Ֆոն Տրիերի այս ֆիլմը համարում են ֆիլմ-աղետ: Դեպքերը զարգանում են աշխարհի կործանման նախօրեին, երբ մարդիկ տարբեր վարքագիծ կարող են դրսևորել: «Մելանխոլիա» ֆիլմում նկարահանվել են այնպիսի դերասանուհիներ, ինչպիսիք են Շարլոտա Գենսբուրը և Կիրստեն Դանստը: Չնայած ֆիլմի դեպրեսիվ բնույթին, հնարավոր չէր չնկատել գլխավոր դերակատարուհու հիանալի խաղը: Կիրստեն Դանստը գլխավոր հերոսուհուն` Ջաստինին մարմնավորելու համար արժանացավ Կաննի կինոփառատոնի «Կանացի լավագույն դերակատար» մրցանակին:

Իսկ արդեն Երեւանի «Ոսկե ծիրան« միջազգային կինոփառատոնի մրցութային ֆիլմերի հաղթողների անունները մեզ հայտնի կդառնան վաղը, երբ մրցութային ծրագրերի ժյուրին կհայտարարի իր կարծիքը: Ժյուրիի անդամների թվում են կինոյի ոլորտի մի շարք անվանի գործիչներ: Մնում է սպասել այս տարվա «Ոսկե ծիրանի» լավագույնների անուններին:


Աղբյուր`http://hetq.am/arm/articles/2993/





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 798 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0