Չորեքշաբթի, 24.04.2024, 03:20
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » «Կորիզ» մրցույթի հայկական ֆիլմերը զիջում են այլ արտադրություններին (տեսանյութ)
00:03
«Կորիզ» մրցույթի հայկական ֆիլմերը զիջում են այլ արտադրություններին (տեսանյութ)
«Ոսկե Ծիրան»
Այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը հայ կինեմատոգրաֆիայի զարգացման համար իրականացնում է ևս մեկ կարևոր նախագիծ՝ արտահայտման ու ներկայանալու հնարավորություն ընձեռելով երիտասարդ կինոգործիչներին։ «Կորիզ» խորագիրը կրող ծրագիրը, որն ինքնին փառատոն է՝ փառատոնի ներսում, կարճամետրաժ խաղարակային ֆիլմերի մրցույթ է։ Կազմակերպիչներից մեկի՝ Գագիկ Ղազարէի խոսքով՝ պատահական չէ մրցույթի խորագրի ընտրությունը. այն նախ պայմանավորված է «Ոսկե Ծիրան» անունով, ապա խորհրդանշում է կարճամետրաժ ֆիլների կարևորությունը ռեժիսուրայի ասպարեզում, հենց կարճամետրաժներից են մասնագիտական կարիերան սկսել բազում հայտնի ռեժիսորներ։

«Կորիզին» մասնակցելու հայտ է ներկայացրել 135 երիտասարդ ռեժիսոր, որոնցից ընտրվել են 25-ը 18 երկրից։ Ծրագրում ընդգրկված են ոչ միայն դասական, այլև էքսպերիմենտալ ֆիլմեր։ Հայ ռեժիսորների հայտերից ընտրվել է միայն երեքը։ «Մենք ընտրել ենք այն ֆիլմերը, որոնք ունեն դրամատուրգիա, որևէ ասելք ու պատմություն ունեն։ Հայ ռեժիսորները հաճախ են տրտնջում, թե ֆինանսական միջոցերը սուղ են, սակայն արտասահմանից ֆիլմեր ենք ստացել, որոնք շատ քիչ ծախսերով են նկարված, սակայն շատ գեղեցիկ են»,- ասում է ռեժիսոր, մրցույթի կազմակերպիչներից Լուսինե Սարգսյանը։

Իսկ ռեժիսոր Գագիկ Ղազարէն խորհուրդ է տալիս հայ ռեժիսորներին դուրս գալ ավանդույթների ազդեցությունից, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունը՝ ուսումնասիրել համաշխահային կինոյի զարգացման փուլերն ու նոր միտումերը՝ ավելի որակյալ կինո նկարահանելու համար։


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24395.html





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 832 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0