Շաբաթ, 20.04.2024, 10:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Լեհական օրեր Գյումրիում
16:38
Լեհական օրեր Գյումրիում
Գյումրի
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» Հասարակական կազմակերպությունը «Միջազգային ակումբ» ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացրել է «Լեհական միջոցառում», որի նպատակն է ներկայացնել Լեհաստանը՝ իր հարուստ պատմությամբ, մշակույթով եւ խոհանոցով:

Գյումրեցի երիտասարդները միջոցառմանը ներկայացրել են իրենց կողմից պատրաստած կերակրատեսակներ ու թխվածքներ՝ լեհ խոհարարների բաղադրատոմսով, պարել են լեհական պարեր, կատարել Լեհաստանի օրհներգը: Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում գյումրեցի երիտասարդները պատրաստվում են ներկայացնել տարբեր երկրների  ազգային առանձնահատկությունները: Առաջին հերթին  նրանք անդրադարձել են Հայաստանին:

Այդ գործում ակտիվ մասնակցությունն են ունեցել լեհ կամավորները, այդ պատճառով էլ կազմակերպությունը որպես երկրորդ երկիր ընտրել էր Լեհաստանը: Գյումրեցի երիտասարդները ներկայացրել են երկու երկրների ու ժողովուրդների ընդհանրություններն ու տարբերությունները:


Աղբյուր`http://news.am/arm/news/71233.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 776 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Երիտասարդական նախաձեռնությունների , Գյումրի, Լեհաստան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0