Շաբաթ, 20.04.2024, 17:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Մարչելլո Մաստրոյանին Ռոման Բալայանի միջոցով ծանոթացել է հայկական խոհանոցին
14:29
Մարչելլո Մաստրոյանին Ռոման Բալայանի միջոցով ծանոթացել է հայկական խոհանոցին
Ռոման Բալայան
Հայազգի կինոռեժիսոր Ռոման Բալայանն անձամբ ծանոթ է եղել հռչակավոր կինոդերասան Մարչելլո Մաստրոյանիի հետ և նույնիսկ հյուրասրել է նրան հայկական ուտեստներ: «Մոսկվայում, Լեսնայա անունով փողոցի վրա կար մի ռեստորան «Ծաղկաձոր» անունով, որտեղ մատուցվում էին անչափ համեղ ուտեստներ: Մի վեց անգամ Մարչելլոն այնտեղ եղել է», ասաց Բալայանը: Բալայանի խոսքով, Մաստրոյանիին շատ էր սիրում այդ վայրը, որովհետև նա այնտեղ համեղ ուտում էր և աննկատ էր` ինչպես սիրում էր: «Ծաղկաձորում» Բալայանի հետ ճաշել է նաև ռուս հայտնի դերասան Ալեքսանդր Աբդուլովը, ով նույնպես սիրում էր աննկատ լինել:

Ռոման Բալայանը ծնվել է 1941 թ-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74382/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 676 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարչելլո Մաստրոյանի, Ռոման Բալայան, հայկական խոհանոց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0