Ուրբաթ, 29.03.2024, 14:12
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » «Ոսկե ծիրան» 2011
17:10
«Ոսկե ծիրան» 2011
Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական ֆիլմերի, Հայկական համայնապատկեր, ինչպես նաև նոր` «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը:Այս տարի փառատոնին ներկայացվել է 631 հայտ 81 երկրից, որոնցից ընտրվել են 150-ը 45 երկրից:

Միջազգային բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի 2010 թվականի Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը: Իսկ «Կորիզ» անվանակարգը կներկայացվի առանձին:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակներում կլինեն ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնյեի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված «Ռեսորջիմենտո» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն Ռոբերտո Ռոսելինիի «Կեցցե Իտալիան», Պաոլո և Վիտորիո Տավիանիների «Ալոզանֆան» և «Սուրբ Միքելեն աքաղաղ ուներ», Լուիջի Մանյիի «Հրաձիգներն են գալիս» ու Ռոբերտո Ֆաենցայի «Փոխարքան» ֆիլմերը:
«Հայացք դրսից» հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին և Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մշտական հետաքրքրությունների տիրույթում են նաև ուսումնական ծրագրերը: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը: Այս տարի «Ոսկե ծիրանը» կներկայացնի նոր արտամրցութային ծրագիր` նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին` «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Կցուցադրվեն ֆիլմեր Տաջիկստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և այլն: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկար»-ի նոմինանտ «Եզերք» ֆիլմը:

Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձևաչափով :

 
Աղբյուր`http://www.cinemag.am/news_golden_apricote2011.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 839 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0