Երկուշաբթի, 05.12.2022, 09:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Սեպտեմբերին նախատեսվում է «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների բացման արարողությունը. Նարեկ Ավետիսյան
13:06
Սեպտեմբերին նախատեսվում է «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների բացման արարողությունը. Նարեկ Ավետիսյան
 կառավարության նիստ
Այսօր կառավարության նիստում համապատասխան որոշում է կայացվել նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» որմնանկարները վերականգնելու ու դրանք հետագայում Գյումրիում տեղադրելու մասին: Ըստ այդ որոշման՝ «Հայկական հովվերգությունը» վերականգնումից հետո կդրվի Գյումրու քաղաքապետարանի նորակառույց նիստերի դահլիճում, իսկ «Գորգ են գործում» որմնանկարը՝ Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հուշարձանների ցուցակում ներառված շենքի սրահում:

Նկարիչ Նարեկ Ավետիսյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում մեկնաբանելով կառավարության որոշումը, ասաց, որ վերոնշյալ որմնանկարները, ինչպես և ենթադրվում էր նախապես, պետք է մնան Գյումրիում, իսկ «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները, որոնք տեղափոխվել են Երևան և գտնվում են վերականգնման փուլում, կմնան Երևանում՝ «Զվարթնոց» օդակայանում:

Նա տեղեկացրեց նաև, որ սեպտեմբերի սկզբին նախատեսվում է «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարների բացման պաշտոնական արարողությունը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28114.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 569 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մինաս Ավետիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0