Չորեքշաբթի, 24.04.2024, 19:40
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » Շառլ Ազնավուրը ձեռնամուխ Է եղել նոր խտասկավառակի թողարկման աշխատանքին
14:33
Շառլ Ազնավուրը ձեռնամուխ Է եղել նոր խտասկավառակի թողարկման աշխատանքին
Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուրը շարունակում Է զարմացնել բոլորին: 87-ամյա շանսոնիեն կրկին ակտիվացնում Է աշխատանքը: Վերջին երկու տասնամյակի ընթացքում երգիչը, որն ստեղծել Է ավելի քան հազար երգ եւ վաճառել ավելի քան 100 միլիոն սկավառակ, հետեւում Էր «մեկական նոր ալբոմ՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ» կանոնին: Նա այս կանոնին Է հետեւում նաեւ այժմ՝ սկսելով նոր խտասկավառակի թողարկման աշխատանքը:

Դրանում տեղ են գտել անխոնջ Շառլի ստեղծած 13 երգեր, որոնք, առաջին ձայնագություններին ծանոթացած քննադատների կարծիքով, «Ազնավորրի ոճի իսկական նմուշներ են»:

Խտասկավառկի թողարկումից անմիջապես հետո, որը տեղի կունենա սեպտեմբերի առաջին օրերին, Ազնավուրը հանդես կգա մի ամբողջ շարք համերգներով: Դրանք կտեւեն սեպտեմբերի 7-ից մինչեւ հոկտեմբերի 6-ը եւ տեղի կուենան Փարիզի ամենահեղինակավոր «Օլիմպիա» դահլիճում, որտեղ 55 տարի առաջ Ազնավուրն սկսել Է իր կարիերան: Սեպտեմբերի 28-ին այդ ելույթների շրջանակներում կկայանա նաեւ «Ազնավուրն ընդունում Է բարեկամներին» բարեգործական գալա համերգը հօգուտ Հայաստանի: Այն կկազմակերպվի Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ:

Փարիզում ելույթներից հետո Ազնավուրն արդեն պլանավորել Է շրջագայություն Ֆրանսիայում. հոկտեմբերից-դեկտեմբեր ամիսներին նա ելույթ կունենա «Զենիթ» ընկերության համերգային դահլիճներում: Համերգներին արդեն տրվել Է «Միանգամայն մտերմիկ իրավիճակում» անվանումը: Դա պայմանավորված Է այն հանգամանքով, որ բեմում, ի տարբերություն նախորդ մի շարք տարիների, դեկորացիաներ չեն լինի, իսկ նվագակցությունը կապահովի երաժիշտների ոչ մեծ խումբը: Անդադրում երգիչը հաճույքով Է պատմում իր աշխատանքի մասին: «Ես լավ եմ սովորել աշխատել, այժմ վատ չԷր լինի սովորեի հանգստանալ»,- կատակել Է Ազնավուրը «Ֆրանս-2» հեռուստաալիքում կայացած հարցազրույցի ժամանակ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656032/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 668 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0