Ուրբաթ, 29.03.2024, 13:02
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Վլադիմիր Վիսոցկի, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարյան. հուլիսի 25-ի առեղծվածը… (տեսանյութ)
16:25
Վլադիմիր Վիսոցկի, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարյան. հուլիսի 25-ի առեղծվածը… (տեսանյութ)
 Վլադիմիր Վիսոցկի
31 տարի առաջ այս օրը, 1980 թվականի հուլիսի 25-ին, մեծագույն բարդը` Վլադիմիր Վիսոցկին հրաժեշտ տվեց երկրային կյանքին: 1970 թվականի ապրիլին Վլադիմիր Վիսոցկին ու նրա մտերմագույն ընկերը` Դավիթ Կարապետյանը, անակնկալ հայտնվում են Երեւանում: Ինչու: Ինչ էր որոնում տաղանդավոր բարդը Հայաստանում: Ինչպես հայտնվեցին նրանք կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանի այն բնակարանում, ուր ժամանակին իջեւանել էր նաեւ Անդրեյ Տարկովսկին: Ինչու Վլադիմիր Վիսոցկին մեկնեց Սեւան եւ արդյոք Տագանկայի լեգենդը մկրտվել է հայկական եկեղեցում: Դիտեք «Ինչպես եղել է. պատմություններ Արայիկ Մանուկյանի հետ» հաղորդաշարի շատ հետաքրքրական պատմությունը Վլադիմիր Վիսոցկու երեւանյան համերգների մասին` ականատեսների վկայությամբ, հիշողություններով, Վիսոցկու այցելության վայրերով…
Որքան էլ ուզենանք հեռու մնալ ամենուր հայակական հետքի որոնումներից, այս դեպքում չենք կարող չարձանագրել, որ Վլադիմիր Վիսոցկուն «հայտնաբերել» է նրա մտերիմ ընկերը` Լեւոն Քոչարյանը, հայտնի ասմունքող Սուրեն Քոչարյանի հայտնի որդին, ով ընկերական հավաքույթներում ձայնագրել է իր մտերիմ ընկերոջ` հասարակությանն անհայտ Վլադիմիր Վիսոցկու երգերը եւ տարածել մտերիմների շրջանում:

Չենք կարող չարձանագրել, որ Վլադիմիր Վիսոցկին` Մարինա Վլադիի եւ բազում ժամանակակիցների պնդմամբ, մեծագույն սիրով է կապված եղել իր հայուհի մայրացուի հետ:

Չենք կարող չարձանագրել, որ Վլադիմիր Վիսոցկու ամենամտերիմ ընկերն էր` տաղանդավոր գրող, գրականագետ, թարգմանիչ, արվեստաբան Դավիթ Կարապետյանը ու նրանց հախուռն կյանքի մի մասն է կազմել Վիսոցկու այցը Երեւան եւ նրա համերգները ԿԱ ԳԵ ԲԵ-ի հայտնի ակումբում:

Ի դեպ, Վլադիմիր Վիսոցկու մահվանից 10 տարի անց` 1990 թվականի հուլիսի 25-ին, Վլադիմիր Վիսոցկու մահվան օրը Երեւանը հրաժեշտ տվեց աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովին: Հանճարեղ մի մարդու, ում հետ բազմաթիվ շփումներ էր որոնել ու ունեցել տաղանդավոր բարդը: Այստեղ կարող եք դիտել Ռոն Հոլոուեյի «Փարաջանով. Ռեքվիեմ» վավերագրական ֆիլմը, որ նկարահանվել է 1994 թվականին…

Հատկանշական է, որ Վլադիմիր Վիսոցկու մեկ այլ մտերիմ բարեկամը, մեծագույն ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, նույնպես երկնային կյանքին հրաժեշտ տվեց հուլիսի 25-ին, 1972 թվականի հուլիսի 25-ին: Սքանչելի մի բանաստեղծություն Վլադիմիր Վիսոցկին նվիրեց Լեոնիդ Ենգիբարյանին, ում մահը ցնցել էր արտիստին:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/25/visocki/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 860 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լեոնիդ Ենգիբարյան, Սերգեյ Փարաջանով, Վլադիմիր Վիսոցկի | Ռեյտինգ: 5.0/1
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0