Շաբաթ, 20.04.2024, 06:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Եվ գրիչը գրեց...

Գլխավոր » Նյութեր » Նոր Շունչ... » Արձակ

Շառլոտկա, կտուր, sms
Շառլոտկա, կտուր, sms
 
 Երևակայությունս մթնշաղի գույն  ունի  ու դրա նման արագ  ինչ-որ  բան  է ասում  ու մեղմ կոպերս համբուրելով` հալչում մատներիս արանքում, չեմ հասցնում բռնել.. մնա…մնա մի քիչ  էլ: Մեղմ պտույտներով  գալարվում  էի  քամիների առանցքի  շուրջ, տաք  հոսանքները գրկում էին ինձ: Աշխարհի բոլոր քարտեզները տանում են նրա տուն:
 Սառնարանից  հանեցի  երեկ  գյուղից  բերված  մածունը:  Մեծ  ու  խորը  ափսեն  լիքը լցրեցի,վրան պահեցի` դանդաղ գալարելով մեղրի գդալը: Մեղրը ծորալով թափեց ցած:
-Մեղրով մածուն ուզում ես:
 Խրթ,խրթ,խրթ: Մայրս  խնձորների  կեղևն  էր  կլպում,երկար  գալարվում  էին,  ընկնուն  էին ցած: Խրթ,Խրթ... Պատուհանին նստած կատոււն պոչն էր շարժում, հիպնոսացած նայում էր դիմացի ծառին ճյուղ-ճյուղ թռնող ծտին:
 -Համով ա…
 Երկար ժամանակ է ոչինչ չեմ արել,    ծորալով անոթների ձև ընդունելը ավելի հեշտա, քան հետո դրանցից դուրս գալը: Սպասում էի,որ ինձ  sms գրի, հեռախոսիս հաճելի ծլնգոց գա` ուրախ մի շնչով իրա message  կարդամ: Այսօր թեկնածուականն է պաշտպանելու: Տենաս ոնց  անցավ:  Մաման  շառլոտկա  է  պատրաստում:  Խնձորները  մանր-մանր  կտրատած դասավորել էր թավայի մեջ,վրան հարած ձու թթվասեր,շաքարավազ: Տենաս էն տանը ինչ եղավ,  դէ  էն  տանը,  էն  որ  ասում  էիր.  մաշված  կտուրով,  որ  փայտէ  դուռ  ուներ,  գաղջ պատերով էլ ջուր էր հոսում, երբ անձրև էր գալիս: Իրանք էնտեղ նստած էին,հա, կտուրում: Մայրս  շառլոտկայի  ջրիկ  խմորը  գդալով  լցնում  էր  խնձորների  վրա,  խմորը  ծորալով թափվում  էր  գդալից, ափսեից  էլ  կաթ-կաթ  կաթում  էր  ցած`  խնձորների  վրա: Մնացած խմորը ափսեի պատերից դանակով քերեց, քսեց խնձորներին: Հեռախոսը վերցրի ու սկսեցի հավաքել,  ի  վերջո  իր  պաշտպանությունն  է,  ես  պիտի  հարցնեմ`  ոնց  անցավ: Վախի սարսոււռ անցավ մարմնովս, ամեն անգամ վախում էի, երբ իրեն sms էի գրում: Մայրս մեջքիս  հետևում  դարակից  ինչ-որ  բան  էր փնտրում,  ձեռքով փակեցի  հեռախոսի  էկրանը, իրա անունը գրել էի, չէի ուզում իմանար, որ նրան  sms եմ գրում:
"ջան, Բարև: Ոնց ես: Ոնց անցավ:”
 Կատուն փորփրվում էր աղբի դույլում, գլուխը մտցրել էր մեջը ու ինչ-որ բան էր փնտրում:
 Դույլը  շրխկոցով  ընկավ,  մեջի  աղբը  թափեց,  կատուն  շարունակում  էր  փորփրվել դրանում,հիմա ավելի  հեշտ  էր:  sms  չկար:  Ձեռքս  սեղմեցի  տաք  բաժակին:  Կանաչ  թեյ, ավելի ուժեղ սեղմեցի ձեռքս ու բաժակը վերցրեցի սեղանից: Քաղցր էր: Հաճելի բուրմունքով էր: Գդալով խառնեցի: Կանաչ թեյիկները  սկսեցին պտտվել  բաժակիս մեջ, պտույտներով ընկան ցած:
 Աղջիկը  հնամաշ  վերմակով  փաթաթված,  տղան  պապիկի  հնամաշ  վերարկուն  ուսերին: Բա  ինչ  էին  ընդեղ անում:  Տեղ  չունեին  գնալու:  Էնտեղ  ուր տաք  է  ու պատերից  ջուր  չի հոսում… Ֆզզզզ..Մաման միքսերը միացրեց,  դռռալով  սկսեց խփել  հավկիթները, հետն  էլ թթվասերը շաքարավազով, որ լցնի խնձորների վրա,որ եփի, որ շառլոտկա ուտենք: Մեղրով մածուն  եմ  ուզում:  Հեռախոսս  ստուգեցի:  sms  չկար:  Քացախը  լցրեց  հարած  զանգվածի վրա, սոդային դիպավ` թշշոց եկավ: Էլի միքսերը միացրեց, նորից սկսեց զանգվածը հարել, էս  անգամ  սոդան  ու  քացախը  հետը:  Մաման  ասում  էր,  որ  չի  ուզում,որ  իր  սխալները անեմ,նայում էր ինձ ու մտածում,որ նույն ձևով եմ նրան սիրահարված, ոնց որ ինքը հորս: Բոլորը խոսքերը մեկ արած ասում էին, որ ինքը իմ համար չի’: Գիտեի որ տենց չի, բայց էլի իրանց լսում էի: Եթե էտ կտուրով տան տեղը ասես` ես իրենց համար խորը ափսեով թանձր գյուղի  մածուն  կտանեմ,  մեջն  էլ  մեղր,  լիքը  լիքը  մեղր:  Դռռ,դռռ,  դռռ..Մայրս  շարունակ հարում  էր  շառլոտկա  դառնալու  մեծ  պոտենցիալ  ունեցող`  ներկայումս  ջրիկ  զանգված ձվերը, թթվասերը, շաքարավազը, քացախն ու սոդան: Սեղանը, որի վրա հենված էի դռռում էր:  Նրանք  ադպես  նստած  էին  ու  աղջիկը  երբեմն-երբեմն  ոտքերը  մտցնում  էր  տղայի հագած պապիկի  վերարկուի  ծալքերի  մեջ: Ախր  շատ  ցուրտ  էր:  Օդն  էլ  գաղջ  էր: Բարակ մատներով  կաթի  բաժակներն  էին  բռնել  ու  խմում  էին  շուրթերը  այրելով: Աղջիկը  ոտքը ավելի խորը վերարկուի ծալքերը ուզեց մտցնել, ծունկը   տղայի արմունկին կպավ ու կաթը թափվեց  քթին,  շուրթերին,  այտերին,  ծորաց  վզի  վրայով,  կաթկթալով  թափեց  ցած վերնաշապիկի վրա:
 Երևի  հոգնած  է: Պաշտպանությունից  հետո տուն  կգա  ու  կգրի  ինձ: Նա  ինձ անպայման կգրի: Կամ գուցե անհաջող է անցել: Դե ամեն դեպքում կգրի ու ես կիմանամ: Ադպես  անշարժ  նայում  էին  իրար:  Կաթը  կաթ-կաթ  թափվում  էր  դեմքից:  Կտրուկ շարժումով հասավ նրան, երկու ձեռքերը դեմքին քսեց` կաթը մաքրեց:

Կատեգորիա: Արձակ | Ավելացրեց: Marianna (09.04.2012)
Դիտումներ: 902 | Մեկնաբանություններ: 3 | Ռեյտինգ: 5.0/1
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Ruzmary   (30.06.2012 15:53) [Նյութ]
A good many vuallabes you've given me.

Նյութեր ավելցնել կարող են միայն գրանցված օգտվողները:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0