Ուրբաթ, 29.03.2024, 13:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » 100 տոկոս գերազանց արդյունք երիտասարդ լրագրողների դպրոցում
13:27
100 տոկոս գերազանց արդյունք երիտասարդ լրագրողների դպրոցում
Հրանուշ Հակոբյան
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոցի փակման արարողությունը:

Սփյուռքից ժամանած ԶԼՄ-ների 18 երիտասարդ լրագրողները ստացել են ավարտական վկայականներ, ընդ որում՝ 18-ն էլ գերազանց. «Ես հպարտության զգացում ապրեցի, որ 18-ից 18-ը գերազանց են, բրա՛վո, թեև 30 տարի դասախոսում եմ: Իմ ուսանողներն էլ լավ գնահատականների են արժանանում, բայց չէի տեսել մի դեպք, որտեղ 100 տոկոս գերազանց արդյունք արձանագրեն»,- իր խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ավելացնելով, որ իրականություն դարձավ ԼՂՀ-ում լրագրողների 5-րդ համաժողովի՝ երիտասարդ լրագրողների դպրոցի կայացման վերաբերյալ որոշումը:

Բացի այդ, Հրանուշ Հակոբյանն արձանագրել է, որ այս դպրոցը դառնալու է ավանդական, և ամեն տարի դպրոցում սովորելու է 20-30 սփյուռքահայ լրագրող: «Այս ծրագիրը համահայկական մի ծրագիր է, որն իր ճամփան հարթեց և կյանքի ուղեգիր անցավ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքերով՝ այս ծրագիրը աջակցություն է սփյուռքի ԶԼՄ-ներին: Սփյուռքի մամուլը, ըստ Հակոբյանի, հայ ժողովրդի տեղեկատվական կենտրոնը և դեմքն է:

Ուսանողներն էլ իրենց հերթին երախտիքի խոսքեր ասացին:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26572.html

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 806 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հրանուշ Հակոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0