Շաբաթ, 27.04.2024, 03:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 3 » 160 տարի առաջ այս օրը ծնվել է Պողոս Նուբարը
13:34
160 տարի առաջ այս օրը ծնվել է Պողոս Նուբարը
Պողոս Նուբար
160 տարի առաջ այս օրը` 1851թ-ի օգոստոսի 2-ին, Կոստանդնուպոլսում ծնվել է եգիպտահայ հասարակական-քաղաքական գործիչ Պողոս Նուբարը (Պողոս փաշա Նուբարյան), վախճանվել է 1930 թ.-ին:

Պողոս Նուբարը (Նուբարյանը) հայ բարեգործների առաջին սերնդի ամենանվիրյալ և ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադիրն ու առաջին նախագահը։

Պողոս Նուբարի անհատականության վրա անշուշտ մեծ ազդեցություն է ունեցել նրա հայրը՝ Նուբար Նուբարյանը (Նուբար փաշան) (1825-1899), ով եղել է Եգիպտոսի վարչապետ, փոխարքա։

Պողոս Նուբարը մասնավոր կրթություն ստանալուց հետո, հիմնավոր երկրագործական կրթություն է ստացել նախ Ֆրանսիայում, ապա Շվեյցարիայում։ Ավարտելուց հետո որպես ճարտարագետ-երկրաչափ աշխատել է Ֆրանսիայի հանքերում, ստեղծել է կարծր հողերի հերկման առաջին ինքնաշարժ արորը (տրակտորը), որի համար 1900 թ. Փարիզի ցուցահանդեսում ստացել է ոսկե մեդալ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետության խաչը, ինչպես նաև Ֆրանսիայի երկրագործության ընկերակցության ոսկե շքանշանը։ 1912 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակով Պողոս Նուբարը նշանակվել է Հայ Ազգային պատվիրակության ղեկավար և լիազոր ներկայացուցիչ:

Պողոս Նուբարը եղել է լիբերալ կուսակցության անդամ, հայկական ազգային շարժման առաջնորդներից մեկը և հիմնադիրը ՀԲԸՄ-ի (1905թ-ի ապրիլի 15-ին):
1906-1928թթ. եղել է ՀԲԸՄ-ի առաջին նախագահը:

Պողոս Նուբարին շնորհվել են Բելգիայի «Ordre de Leopold» և եգիպտական «Mejideh», «Osmanineh» և «Nile» պատվավոր կոչումներ և շքանշաններ նրա հռչակավոր գործերի համար:

Նուբարը մահացել է 1930 թվականին, իր սիրելի կնոջ՝ Մարիի մահվանից մեկ տարի անց, իր ողջ կյանքի ընթացքում անսահման նվիրվածությամբ ծառայել է հայ ժողովրդին ու հայրենիքին:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/08/02/nubar/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 1111 | Ավելացրեց: admin | Տեգեր: (Պողոս փաշա Նուբարյան), Պողոս Նուբարը | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0