Ուրբաթ, 29.03.2024, 02:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » 2012թ-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում կբացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
00:35
2012թ-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում կբացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
 ԱՄՆ կոնգրեսի գրադարան
2012 թ-ի ապրիլի 19-ին ԱՄՆ կոնգրեսի գրադարանում (Վաշինգթոն) բացվելու է «Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» (To Know Wisdom and Instruction: The Armenian Literary Tradition at the Library of Congress) ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500 ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ-ին գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:

«Ճանաչել զիմաստություն և զխրատ. Հայկական գրական ավանդույթը Կոնգրոսի գրադարանում» ցուցահանդեսին ներկայացվելու են գրադարանում Մերձավոր Արևելքի բաժնում պահպանվող ձեռագիր և տպագիր հայալեզու գրքերը, հայտնում է ամերիկյան Մասիս թերթը:

2012թ. ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ասել է, որ այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար ներկայացվել է լուրջ փաթեթային ծրագիր: Երևանում և Հայաստանի մարզերում նախատեսվում են տեղադրել գրքի կրպակներ, և քաղաքապետարանում արդեն քննարկվում է դրա նախագիծը:

Ըստ նախարարի, սա լավագույն լուծումն է 2012 թ-ին Երևանում գրքի պրոպագանդման հարցում, կվերանա նաև գրախանութների կենտրոնացումը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75395/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 592 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես, ԱՄՆ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0