Հինգշաբթի, 25.04.2024, 12:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » 2012թ.-ին թող գան տեսնեն` կառավարությունը ամաչի
12:43
2012թ.-ին թող գան տեսնեն` կառավարությունը ամաչի
գիրք
2012թ.-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին անընդհատ խոսվում, քննարկվում է. կան բազմաթիվ հարցականներ, որոնք կարոտ են հստակ ձևակերպումների:

Առաջին հերթին գրախանութների խնդիրն է: Մտավորականները դառնությամբ նշում են, որ գրքի համաշխարհային մայրաքաղաքում չորս ու կես գրախանութ կա և այս պայմաններում գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչվել, ընդունել արտերկրյա հյուրերին, հպարտանալ բազմադարյա մշակույթով, հնագույն գրով ու վաղ տպագրությամբ և ունենալ 4,5 գրախանութ` խնդիր է, որ յուրաքանչյուրս պետք է իր համար լուծի:

Թե ինչպես ենք օտարեկրացիներին, ովքեր 2012թ.-ին գալու են գրքասփյուռ, գրքապաշտ Երևանը տեսնելու, բացատրելու գիրք, ընթերցող, գրախանութ, սեր առ գիրք, գրախանութների տեղակ շքեղաշուք ու թանկարժեք խանութներ, սրճարաններ, զվարճանքի կենտրոններ. Այս շարանի հակասությունը ներկայացնելու` մեկ տարվա հեռվից դժվար կանխատեսելի է` օրը կգա, բարին հետը:

Մտավորականները քանիցս բարձրացրել են այս ծեծված ու անմխիթար հարցը, այսօր էլ գործող գրախանութները խնդիրներ ունեն ոչ միայն գրքի և գնողունակության կամ ընթերցանության, այլ նաև հարկային դաշտի հետ կապված:

Գրադարանների հետ կապված խնդիրը հուսադրող չէ ևս: Գրադարանները գործում են ոչ նախկին թվով, փակվել կամ փակվում են, կամ էլ գրադարանները «խցկում» են մի սենյակ, հիմնականում` անշուք: Գործող գրադարաններում հիմնականում տարեց գրադարանավարները վաղուց մոռացել են նոր գրքերով համալրելու լավ ավանդույթը, երկչոտ ընթերցողներին էլ բազմաչարչար ու տասնյակ տարիների բեռը շալակած գրքերով դժվար է գայթակղել: Ընթերցում են նրանք, ում համար ընթերցանությունը օդի ու ջրի նման է:

Aysor-ի հետ զրույցում «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը խոսելով 2012թ.-ի հիշարժան իրադարձության շուրջ, նշեց, որ իրոք ժպիտ է առաջացնում այդ իրադարձությունը և Հայաստանում իրական վիճակը, քանի որ Գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչվելու համար պահանջներից մեկը գրադարանների, գրախանութների լուրջ ենթակառուցվածք ունենալն է:

«Սա մեզ համար լավ հնարավորություն է: Այս իրադարձությունը կնպաստի այդ ցանցի զարգացմանը»,- շեշտեց նա, հույս հայտնելով, որ 2012թ.-ը կլինի բեկումնային հայ գրքի կյանքում:

Նա հիշեցրեց, որ վերջերես Անի գրատունը փակվեց և այդ իրադարձությունը ոչ ոքի ուշադրությանը չարժանացավ և այսօր գրախանութ պահելը շատ բարդ և դժվար գործ է:

Ոլորտի խնդիրներով դիմել են կառավարությանը, սակայն Մ. Մաթևոսյանը շեշտեց, որ անարդյունք, սակայն նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոլորտն իր խնդիրներով հանդերձ լինի տեսադաշտում:

Նա տեղեկացրեց, որ Երիտասարդական անցումի տակ տարերայնորեն աշխատող գրքերի շուկան կարելի է վերածել կանոնակարգված գրքերի վաճառքի տարածքի` ամբողջ տարածքում հագուստների փոխարեն` գրքի տոնավաճառ. «Մի քիչ որ շանս տան իրենց նրանք շատ լավ էլ կաշխատեն, վաճառքը կկատարվի քաղաքակիրթ ձևով»:

Ըստ նրա, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի վերականգվի հայկական ընթերցասիրության լավագույն ավանդույթները և այդ ժամանակ գրքի շուկան էլ կլինի, գրախանութներ էլ կբացվեն:

«Ցանկացած վիճակից պետք է փորձել ինչ-որ ելք գտնել: Թող գան` զարմանան, թող մեր կառավարություն էլ ամաչի, թող քայլեր անեն, որ այդպես չլինի: Իմ ձեռքը լիներ, Հյուսիսային պողոտայում գրախանութներ կբացեի»,- դառնացավ «Հայ գրքի կենտրոն» ՀԿ-ի նախագահը:


Աղբյուր`http://www.aysor.am/am/news/2011/07/13/armenia-book/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 658 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գիրք | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0