Չորեքշաբթի, 24.04.2024, 10:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » 2300 հայկական եկեղեցիներից Թուրքիայում այսօր գործում են 34–ը. Armenian Weekly-ն հիշեցնում է Ռիկարդոնեին
20:51
2300 հայկական եկեղեցիներից Թուրքիայում այսօր գործում են 34–ը. Armenian Weekly-ն հիշեցնում է Ռիկարդոնեին
2300 հայկական եկեղեցիներից Թուրքիայում այսօր գործում են 34–ը
ԱՄՆ–ում լույս տեսնող Armenian Weekly պարբերականը հոդված է հրապարակել, որում Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիների առնչությամբ որոշ տվյալներ է ներկայացնում Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի ուշադրությանը։

Դեսպան Ռիկարդոնեն, վերջերս անդրադառնալով Թուրքիայում գործող քրիստոնեական եկեղեցիներին, կեղծ հիմնավորումներ էր արել դրանց առնչությամբ, ուռճացրել Թուրքիայում ներկայում գործող եկեղեցիների թիվը։

Պարբերականը ընդգծում է, որ մինչև 1915թ. Օսմանյան Թուրքիայում գործած Հայ առաքելական եկեղեցիների թիվը 2300 է եղել, իսկ այսօր Թուրքիայում ընդամենը 34 առաքելական եկեղեցի է գործում՝ 28–ը Ստամբուլում, 6–ը՝ Արևելյան Անատոլիայում։

Armenian Weekly–ն ընդգծում է, որ եթե Հայ առաքելական եկեղեցիների թվին (2300) գումարվի նաև մինչև 1915 թ. գործած հայ կաթոլիկ, ավետարանական, բողոքական եկեղեցիների, հունական եկեղեցիների, ինչպես նաև եվրոպական տարբեր համայանքներին պատկանող կաթոլիկ, բողոքողական և ուղղափառ եկեղեցիների թիվը, ապա «կարելի է հեշտությամբ կրկնապատկել այդ թիվը»։

Պարբերականն այնուհետ ներկայացնում է Թուրքիայում ներկայում գտնվող (ոչ միայն գործող) հայկական և մյուս բոլոր քրիստոնեական եկեղեցիների ցանկը, որն ընդամենը 151 անուն է պարունակում (պարբերականը ընդգծում է, որ ցանկում ներառված չեն միայն վերջին տարիներին կառուցված քրիստոնեական մի քանի եկեղեցիները)։

Հիշեցնենք, որ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի այն հարցին, թե «մինչև 1915թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գործած 2000–ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են այսօր գործում որպես եկեղեցիներ», Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել էր, թե դրանց մեծ մասը, իսկ օրեր առաջ որոշակի ճշտումներ էր մտցրել իր պատասխանի մեջ, բայց այդուհանդերձ ուռճացրել էր Թուրքիայում այժմ գործող եկեղեցիների թիվը։ «Ձեր թույլտվությամբ ես հնարավորությունից կօգտվեմ՝ տվյալների մեջ ճշտումներ մտցնելու համար,–նշել է դեսպանն իր նոր պատասխանում,– մինչև 1915թ. Թուրքիայում գործած քրիստոնեական եկեղեցիների մեծ մասը որպես եկեղեցիներ այլևս չեն գործում։ Թուրքիայում քրիստոնեական համայնքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ 1915թ–ից և ավելի վաղ ժամանակաշրջանից հիշատակվող 200-250 եկեղեցի տարին առնվազն մեկ անգամ կրոնական պատարագներ են կազմակերպում։ Շատ եկեղեցիներում ամեն շաբաթ ժամերգություն տեղի չի ունենում՝ հոգևորականների և քրիստոնյա բնակչության ոչ բավարար քանակի պատճառով։ Որոշ եկեղեցիներ որպես թանգարաններ են գործում, մյուսները մզկիթների են վերածվել։ Մի մասն էլ խարխալվել է, կամ, հավանավար, ամբողջությամբ ոչնչացվել»,– իր նոր պատասխանում նշել էր դեսպանը։


Աղբյուր`http://tert.am/am/news/2011/08/24/armenianweekly/?sw

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 784 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Armenian Weekly, եկեղեցին | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0