Չորեքշաբթի, 24.04.2024, 07:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 19 » “7 Հերմես”
16:07
“7 Հերմես”
Հերմես
Երգիչներով ու երեխաներով ծննդյան տոն

Մի խումբ երեխաներ հուլիսի 18-ին մեծ ոգեւորությամբ ու ժպիտներով եկել էին նշելու ծննդյան տոն. առիթը "7 Հերմես” բարեգործական թերթի 1-ամյակն էր: Մարի Իզմիլյանի անվան մանկատան 3-ից 15 տարեկան երեխաները, Նուբարաշենի նախկին հատուկ դպրոցի սաները գիտեն, որ թերթը ոչ մի միջոցառում ու տոն առանց իրենց չի նշում:):

Բարեգործական թերթի հիմնադիրը 27-ամյա Լիլիթ Համբարձումյանն է, ում գաղափարով էլ փոքրիկները տոնական օրերը նշում են մանկատան պատերից դուրս: "Երեխաներն իմ կյանքում ուղղակի հայտնվեցին, երբ աշխատում էի բժշկական կենտրոնում. փոքրիկներին բերել էին ստուգման: Հենց այդ օրվանից մտածում էի՝ ինչ կարող եմ անել նրանց համար: Հիմնադրելով թերթը՝ գովազդի միջոցով ստացված գումարը կարող էի նրանց տրամադրել, ինչպես եւ անում ենք: Տոնական օրերը նշելիս մտածում ենք նրանց հարմարավետության մասին, նաեւ մի քանի երեխա կարողանում է հաճախել պարի, կարատեի”, – ասաց մասնագիտությամբ դիզայներ Լիլիթը:

Երեխաներին գունեղ տրամադրություն պարգեւեցին "Երազանք” թատերախմբի ծաղրածուներն ու մուլտֆիլմային հերոսները:): Տոնական միջոցառմանը հյուրընկալվեցին ու իրենց երգերը կատարեցին նաեւ Լանա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ Մարտին Մկրտչյանը:

Փոքրիկները պարում էին, երգիչների հետ երգում, փուչիկներով խաղում: 11-ամյա Տաթեւիկն ամենաաշխույժներից էր:). պարում, կատակում, նույնիսկ չարաճճիություն էր անում:). "Շատ եմ ուզում պարի գնալ”:

Տոնական տորթը կտրելուց ու համտեսելուց հետո երեխաները թերթի շապիկն ու մեծ կապույտ փուչիկը բաց թողեցին դեպի երկինք, որ հրեշտակային լուրը տարածեն ու իրենց երազանքներն ի կատար ածվեն:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միհրան Դեդեյանի


Աղբյուր`http://www.bravo.am/news/%E2%80%9C7-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B4%D5%A5%D5%BD%E2%80%9D/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 1031 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարի Իզմիլյանի անվան մանկատուն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0