Ուրբաթ, 19.04.2024, 11:30
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Ա. Քիառոսթամի. «Ռեժիսորը հորինում է սուտ եւ ստիպում հանդիսատեսին հավատալ դրան»
18:05
Ա. Քիառոսթամի. «Ռեժիսորը հորինում է սուտ եւ ստիպում հանդիսատեսին հավատալ դրան»
Աբաս Քիառոսթամի
Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային երեւանյան կինոփառատոնը բացվեց պարսիկ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճեն» ֆիլմով: Նա կինոփառատոնի լավ բարեկամն է եւ մի քանի անգամ արդեն եղել է Հայաստանում:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Աբաս Քիառոսթամին, նա երկար ժամանակ է չի մասնակցում կինոփառատոների, քանի որ հոգնել է դրանցից, բայց Հայաստան գալիս է շատ մեծ հաճույքով: «Այնպիսի տպավորություն է, որ իմ երկրում եմ»,- ասաց նա:

Նրա խոսքով' ֆիլմի գլխավոր հերոսը հերոսուհուն միշտ կոչ է անում քչով բավարարվել այն դեպքում, երբ կինն էլ առանձնապես կյանքից մեծ պահանջարկ չունի, որը հետաքրքիր պարադոքս է: «Մենք այդպես էլ չենք կարողանում հերոսներին ճանաչել»,- ասաց նա' հավելելով, որ դա ֆիլմի ե'ւ դրական, ե'ւ բացասական կողմն է: «Դա թողնում է, որպեսզի յուրաքանչյուր մարդ իրեն տեսնի հերոսի դերում: Մի անգամ ֆիլմը դիտելուց հետո ինձ ամուսիններ մոտեցան եւ ասացին. «Մենք հասկացանք, որ մեր ամբողջ կյանքում ոչինչ չենք հասկացել»«,- պատմեց Ա. Քիառոսթամին: «Ռեժիսորի առաքելությունն այն է, որ նա կարողանա այնպիսի սուտ հորինել, որը ճշմարտությանը նմանվի: Դա է մեր մասնագիտությունը' ասել սուտ եւ ստիպել, որ հավատան դրան»,- նշեց նա' հավելելով, որ ֆիլմը բոլոր հարցերի պատասխանները չպետք է տա, «այդ դեպքում այն կդառնա հնացած»:

Ա. Քիառոսթամիի խոսքով' իր համար հաճելի է ցանկացած առիթով Հայաստան վերադառնալը: «Առավել հաճելի կլինի, որ գալու առիթը ֆիլմ լինի, սակայն այժմ Հայաստանում նկարահանելու գաղափար դեռ չկա»,- ասաց նա:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658485/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 657 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0