Հինգշաբթի, 25.04.2024, 07:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 14 » Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը պատրաստվում է մի շարք միջոցառումների
14:41
Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը պատրաստվում է մի շարք միջոցառումների
 Ա. Խաչատրյանի տուն-թանգարան
Սեպտեմբերին Ա. Խաչատրյանի անվան տրիոն թանգարանի համերգասրահում կներկայացնի ծրագիր' նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, համերգի ընթացքում կհնչեն միայն հայ ժամանակակից կոմպոզիտորների, մասնավորապես' Երաժշտական համաժողովի մեջ ընդգրկված կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Տնօրենի խոսքով' մինչեւ տարեվերջ նախատեսվում են նաեւ մի շարք այլ հետաքրքիր ծրագրեր: Դրանց զուգահեռ շարունակվելու են նաեւ ավանդական դարձած միջոցառումները' DVD ցուցադրումները, երաժշտական սրահ-ակումբի անակնկալները, հանդիպումներ հետաքրքիր արվեստագետների հետ, այն միջոցառումները, որոնք կապված են Արամ Խաչատրյանի ստեղծագործության հետ: Մասնավորապես, այս տարի նշվում է հանրահայտ «Դիմակահանդես» ներկայացման համար Ա. Խաչատրյանի գրած երաժշտության 70-ամյակը: Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ տարեդարձի առթիվ հատուկ միջոցառում կկազմակերպվի. նախնական տվյալներով' դա կլինի Եվրոպական ժառանգության օրերին' հոկտեմբերի առաջին երկու օրվա ընթացքում:

Տուն-թանգարանը հավատարիմ է հայ երաժիշտների, մեծանուն կոմպոզիտորների հոբելյանները նշելու ավանդույթին: Հուլիսին արդեն իսկ նշվել է Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանը, մինչեւ տարեվերջ նախատեսվում է կազմակերպել եւս մեկ նույնատիպ երեկո' նվիրված Էդվարդ Միրզոյանի 90-ամյակին:

Տուն-թանգարանում արխիվի համալրումներին անհամբերությամբ են սպասում: «Արամ Իլյիչը' որպես անձ եւ հանճարեղ երաժիշտ, ճանաչված է ամբողջ աշխարհում: Հաճախ անակնկալներ են լինում, երբ տարբեր երկրներից ուղղակի այցելուներն իրենց հետ ինչ-որ մասունքներ են բերում, որոնք կապված են Ա. Խաչատրյանի հետ: Դրանք կարող են լինել պարզապես լուսանկարներ, փոքրիկ ձեռագրեր կամ բուկլետների վրա նշված ինչ-որ արձանագրություններ»,- ասաց Ա. Գրիգորյանը' նշելով, որ իրենք միշտ սիրով են ընդունում բոլոր այդ նվիրատվությունները, թեեւ իրենց հիմնականում հետաքրքրում են կոմպոզիտորի անձնական իրերը:

Նմանատիպ իրեր մեծ մասամբ ստանում են Ա. Խաչատրյանի ամենամտերիմ բարեկամներից: Տուն-թանգարանի տնօրենի փոխանցմամբ' նախորդ տարի եւս Խաչատրյանի որդին մի քանի անձնական իրերով հյուրընկալվեց թանգարանում: «Այժմ նրա հետ բանակցությունների մեջ ենք. շատ ենք ուզում մեր ֆոնդը, արխիվը լրացնել նաեւ այն օրիգինալ ձեռագրերով, որոնք դեռ պահպանվում են նրա անձնական արխիվում»,-ասաց Ա. Գրիգորյանը' մասնավորեցնելով, որ խոսքը «Գայանե» բալետի ձեռագրի մասին է: Հաջորդ տարին' 2012-ը, հոբելյանական է «Գայանե» բալետի համար. կնշվի բալետի առաջնախաղի 70-ամյակը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661053/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1011 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ա. Խաչատրյանի անվան տրիո, տուն-թանգարան, Արամ Խաչատրյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Shuhuf   (04.03.2012 22:14) [Նյութ]
This is a really intelligent way to answer the qeustoin.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0