Հինգշաբթի, 25.04.2024, 07:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Աբաս Քիառուսթամին` իր ֆիլմի մասին (տեսանյութ)
18:21
Աբաս Քիառուսթամին` իր ֆիլմի մասին (տեսանյութ)
Աբաս Քիառուսթամի
Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման էր եկել «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը բացած «Վավերացված պատճեն» ֆիլմի ռեժիսոր Աբաս Քիառուսթամին:

Հանրահայտ իրանցի ռեժիսորի այս ֆիլմում նկարահանվել է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Ջուլիեթ Բինոշը:

Քիառուսթամին ասաց, թե իր նպատակը մեկն է եղել` ցույց տալ «թյուրըմբռնումը, տարակարծությունը տղամարդու եւ կնոջ միջեւ». - «Կնոջ եւ տղամարդու աշխարհայացքը բոլորովին տարբեր է, եւ հենց այստեղից էլ սկսվում է թյուրըմբռնումը»:

«Երբ սցենարը ուղարկեցի Ջուլիեթ Բինոշին, նա ասաց, թե դա իր եւ իր իսպանացի ընկերոջ հարաբերությունների պատմությունն է: Աշխարհահռչակ Սկորսեզեն էլ կարդալով սցենարը` ասել էր, թե շատ է հավանել, հաճույքով է կարդացել, բայց վերջում շատ է տխրել, որովհետեւ մտածել է իր կյանքում եղած բոլոր կանանց հետ ունեցած հարաբերությունների մասին», - պատմեց Քիառուսթամին:

Նա խոսեց նաեւ իրանական կինոյի վերելքի մասին` շեշտելով, որ ամեն մարդ կարող է այսօր աշխարհում ցանկացած պայմաններում ֆիլմ նկարահանել, թեեւ հատկապես Իրանում դժվար է ֆիլմ նկարահանել. - «Ես այս ֆիլմը` «Վավերացված պատճենը», չէի կարող նկարահանել Իրանում, բայց կարողացա դա անել Եվրոպայում»:

Քյառուսթամին ասաց, որ ընդամենը երկու հայկական ֆիլմ է տեսել: Հետաքրքիր է գտել Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը:

Հավելենք, որ «Ոսկե ծիրան» -ի շրջանակներում այսօր սկսվեց Ռոման Բալայանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:

Գայանե Դանիելյան


Աղբյուր`http://www.azatutyun.am/content/article/24265919.html





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 741 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աբաս Քիառուսթամի, Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0