Ուրբաթ, 26.04.2024, 15:33
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում կտեղադրվի Ֆ.Նանսենի հուշարձանը
13:35
Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում կտեղադրվի Ֆ.Նանսենի հուշարձանը
Ֆրիտյոֆ Նանսեն
Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովը հոբելյանական միջոցառումների շրջանակներում հայտարարել է Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի նախագծի բաց մրցույթ' Երեւան քաղաքի Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող տարածքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ եւ մասնագիտական իրավաբանական անձինք:

Ներկայացված հայտերի մրցույթը եւ ամփոփումը կիրականացվի Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի կողմից: Հաղթող ճանաչված հայտ-նախագծի հիման վրա կիրականացվեն հուշարձանի ստեղծման եւ տեղադրման աշխատանքները:

Նշենք, որ բացի հաղթող ճանաչված հայտից, մրցույթով սահմանվում է նաեւ 5 խրախուսական մրցանակ' յուրաքանչյուրը 350 000-ական ՀՀ դրամի չափով:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658415/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 680 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ֆրիտյոֆ Նանսեն, հուշարձան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0