Ուրբաթ, 26.04.2024, 18:38
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանի մասնակցությունը կախված է անվտանգության երաշխիքներից
22:13
Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանի մասնակցությունը կախված է անվտանգության երաշխիքներից
Եվրատեսիլ-2012
Դեռ քննարկման փուլում է` Հայաստանը կմասնակցի՞ 2012թ մայիսի 22-26-ը Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Ինչ վերաբերում է լուրերին, թե «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու է կամ «System of a down» խումբը, կամ Ռազմիկ Ամյանը, նա նշեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են.

«Մենք դեռ քննարկում ենք, թե առհասարակ մենք մասնակցելո՞ւ ենք այդ մրցույթին, թե` ոչ, նույնիսկ այդ հարցը դեռ որոշված չէ  եւ հայտնի կլինի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասաց նա` հավելելով, որ դա կապված  է անվտանգության ապահովման շուրջ բանակցությունների հետ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպական հեռարձակողների միության հետ:

Անդրադառնալով «Եվրատեսիլ-2011»-ում հայկական պատվիրակության եւ Հայաստանը ներկայացնող մասնակցի` Էմմիի` նախապես հայտարարված եւ չկայացած  ասուլիսին, Գոհար Գասպարյանը նշեց, որ հստակ ինֆորմացիա չունի այդ մասին, դա ինքը չի որոշում. «Պարզապես մի քիչ մեր տրամադրությունն այն չէր, շատ հոգնած էինք եկել, ուզում էինք այդ բոլոր խոսակցություններից, թոհուբոհից հանգստանալ: Մեզ վրա էլ հոգեբանորեն շատ ազդել էր, դրա համար փորձեցինք մի քիչ վերականգնվել»,- ասաց «Եվրատեսիլ»-ում հայկական պատվիրակության ղեկավարը:

Այժմ նրանք ավելի շատ զբաղված են Հայաստանում կայանալիք «Մանկական եվրատեսիլ-2011»-ի նախապատրաստական աշխատանքներով: «Հիմա եվրոպացիների հետ ժողովների, բանակցությունների մեջ ենք, մշակվում է դիզայնի, բեմի հետ կապված հարցեր, տեխնիկական խնդիրներ: Երկրների հետ բանակցություններ են տարվում, մասնակիցներն են ճշգրտվում, դեռ սպասում ենք եվրոպացիների վերջնական որոշումներին, դա մոտավորապես հուլիսի վերջին կլինի»,- ասաց Գոհար Գասպարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը գրավել էր առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով: «Մանկական Եվրատեսիլ-2011թ»-ը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Անդրադառնալով Եվրոպական հեռարձակողների միության կողմից Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլի ժամանակ քվեարկության ձեւի փոփոխությունը` Գոհար Գասպարյանը նշեց, որ դա էական փոփոխություն չի առաջացնի եւ դժվար թե վերջնական արդյունքի վրա ազդի: «Եվրոպական հեռարձակողների միությունը ամեն տարի փորձում է ինչ-որ փոփոխություն անել, որ ռեյտինգները պահի, բայց միեւնույն է, սկզբից քվեարկեն, թե վերջին 10 րոպեն, դա էական փոփոխություն չի տալու, բացի նրանից, որ հնարավոր է տարբեր երկրներում տեխնիկական խոտաններ առաջանան հաղորդագրությունների ուղարկման հետ կապված, քանի որ ուրիշ բան է, որ ամբողջ մրցույթին են քվերակում, այլ բան է` վերջին տասը րոպեին: Բայց, որպես այդպիսին, արդյունքի վրա, չեմ կարծում, որ ազդի, թարմացնում են ուղղակի, որ հետաքրքրացնեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) որոշմամբ, Ադրբեջանում 2012թ մայիսի 22- 26-ը կայանալիք Եվրատեսիլի ժամանակ գործելու է քվեարկության այն մոդելը, որը գործում էր մինչև 2010 թվականը, այն է` հանդիսատեսն իր նախասիրությունները կարող է հայտնել շոուի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում, այլ ոչ թե ողջ մրցույթի, ինչպես եղավ Դյուսելդորֆում:


Աղբյուր`http://news.am/arm/news/67152.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 538 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0