Հինգշաբթի, 28.03.2024, 15:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2010 » Հունվար » 17 » «Աիդա»-ն «վերադառնում է»
17:05
«Աիդա»-ն «վերադառնում է»
   20-ամյա  երկարատև  ընդմիջումից  հետո  կրկին  մեր  օպերային  թատրոնում  կբեմադրվի  Ջուզեպպե  Վերդիի  լայն  կտավի  գլուխգործոցներից  մեկը` «Աիդա»  օպերան: Այս  իրադարձությունը  կրկնակի  նշանակալի  է  դառնում  նրանով, որ  բեմադրիչ  ռեժիսորը  հրավիրվել  է  օպերայի  հայրենիքից: Իտալացի  ռեժիսոր  Մարիո  Կորրադին  իր  երաժշտական  բեմադրություններով  բավականին  հայտնի  է  ոչ  միայն  իտալիայում, այլև` ԱՊՀ  երկրներում: Նրա  բեմադրություններից երաժշտասեր  հասարակությունը  հատկապես  հիշում  է  «Պուչչինիի»  Ջոկոնդան Կիեվի  օպերայի և  բալետի  ակադեմիական  թատրոնում:
   Օպերայի  բեմադրությանը  ֆինանսական  աջակցություն  է  ցուցաբերել  Հայաստանում  Իտալիայի  դեսպանատունը:
   Ինչ  վերաբերում  է  երևանյան  պրեմիերային, հայտնենք, որ  օպերային  թատրոնի  նվագախումբը  կղեկավարեն  նույն  թատրոնի  դիրիժորներ  Կարեն  Դուրգարյանը  և Հարություն  Արզումանյանը: Առայժմ  ոչինչ  հայտնի  չէ  օպերայի  նկարչական  ձևավորման, ներկայացման  մասնակիցների  հագուստների  և  դրանց  հեղինակների  մասին:
   Աիդայի  կերպարը  կմարմնավորի  մեր  հայրենակցուհի, համաեվրոպական  ճանաչում  վայելող  երգչուհի  Հասմիկ  Պապյանը: Գլխավոր  դերակատարների  վերաբերյալ  դեռևս  հայտնի  է  միայն  այսքանը: Երգիչների  վերջնական  կազմը կձևավորվի  հունվարի  կեսերին: Շատ  հավանական  է, որ  գլխավոր  դերերգերը  պրեմիերային  կատարեն  բացառապես  արտասահմանից  հրավիրված  երգիչները:
   Հուսով  ենք, որ  «Աիդայի»  բեմադրությունը  կսկզբնավորի  այն  ժամանակների  վերադարձը, երբ  մայրաքաղաքի  օպերային  թատրոնում  մեկ  տարվա  ընթացքում  բեմադրվում  էին  լրիվ  տարբեր  ժանրերի  և  ուղղությունների  ավելի  քան  50 օպերա: Ցանկալի  կլիներ, որ  վերադառնար  նաև  նվազագույնը  նախկին  կատարողականության  բարձր  նշաձողի որակը:


© arTor
Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 2296 | Ավելացրեց: admin | Տեգեր: Օպերա, պրեմիերա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունվար 2010  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0