Չորեքշաբթի, 08.05.2024, 08:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » «Ակունք» համույթը ելույթ չի ունեցել Վանում կազմակերպված համերգին` թուրք-քրդական բախումների պատճառով
12:42
«Ակունք» համույթը ելույթ չի ունեցել Վանում կազմակերպված համերգին` թուրք-քրդական բախումների պատճառով
Վանում կազմակերպված համերգ
Վանում հուլիս 21-23-ին կազմակերպված ժողովրդական երգի մշակութային փառատոնի ժամանակ, որին Հայաստանից հրավիրված էր «Ակունք» անսամբլը, բախումներ են տեղի ունեցել թուրքերի եւ քրդերի միջեւ, որի հետեւանքով եզրափակիչ համերգը չի կայացել: Այս մասին  այսօր` հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ակունքի» մեկնումը կազմակերպած, փառատոնին հայերի մասնակցությանն աջակցած ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

«Հրավերն ստանալուց հետո անմիջապես արձագանքեցինք եւ գնացինք մասնակցելու փառատոնին ոչ թե հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակով, որպեսզի մեր մշակույթը, որը ժամանակավոր բացակայել էր այդ միջավայրում, նորից հնչեցնեինք»,- ասաց Արագած Ախոյանը: Նա ուրախությամբ մեջբերեց Վանի քաղաքապետի խոսքը, ով իր հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Դուք այս երկրի տերն եք, ձեր հողն ու ջուրը մենք սրբորեն կպահենք»:

Հատկանշական է, որ «Ակունք» համույթին ելույթ ունենալու համար 40 րոպե էին տրամադրել, այն դեպքում, երբ այլ մասնակիցներին հատկացրել ին ընդամենը 10 րոպե: Անսամբլը «դատարկ ձեռքերով» չէր գնացել, տարել էին «բնիկների երգն ու պարը, նրանց կարոտը»:

Փառատոնը բաղկացած էր երեք մասից` շքերթ, միջոցառում Աղթամար կղզում եւ փակման արարաղություն` համերգի տեսքով, որտեղ պետք է ելույթ ունենար նաեւ «Ակունքը», սակայն թուրք-քրդական բախումների պատճառով այն չի կայացել եւ ոչ մի մասնակից ելույթ չի ունեցել, քանի որ համերգի կազմակերպիչները ձերբակալվել էին, իսկ վահաններով զինվորները շրջապատել էին փողոցները:

«Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանը նշեց, որ իրենց շատ լավ են ընդունել, նաեւ ուխտագնացություն են կազմակերպել, եղել են Վանում, Անիում, Աղթամարում, Վարագավանքում եւ այլն:  Բանախոսները նշեցին, որ հետագայում եւս պատրաստակամ են մեկնել այնտեղ եւ համատեղ ծրագրեր իրականացնել:


Աղբյուր`http://news.am/arm/news/69280.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 746 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վան, Թուրքիա, «Ակունք» | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0