Շաբաթ, 27.04.2024, 01:52
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Ակունքի հարցազրույցը Սասունի և Մուտքի (Մոտկան) հայերի սոցիալական փոխօգնության և համերաշխության մշակութային միության նախագահ Եֆրիմ Բաղի հետ
15:19
Ակունքի հարցազրույցը Սասունի և Մուտքի (Մոտկան) հայերի սոցիալական փոխօգնության և համերաշխության մշակութային միության նախագահ Եֆրիմ Բաղի հետ
Եֆրիմ Բաղ
Պրն. Բաղ, շնորհավորում եմ Համահայկական խաղերին մասնակցելու առիթով: Տեղյակ ենք, որ ձեր միությունը մեծ ներդրում ունի այս հարցում: Խնդրում եմ՝ մեր ընթերցողներին պատմեք Ձեր միության ստեղծման, նպատակների և աշխատանքների մասին:

Մեր միությունը հիմնվել է սոցիալական փոխօգնության ու համերաշխության, համախմբվելու նպատակով, այսինքն՝ համախմբել Բիթլիսի, Մուշի, Սասունի շրջակայքում ապրած, հետագայում Ստամբուլ տեղափոխված հայերին, միասին գնալ նմանատիպ միջոցառումների, օգնել Թուրքիայում գործող մեր դպրոցներին: Ահա  այսպիսի նպատակներ ենք հետապնդում: Շատ լավ է, հավաքվում ենք, մեր երիտասարդները միասին են լինում. մեր միությունում ամեն տեսակի աշխատանքներ ենք կատարում, օրինակ՝ թաղման արարողություն է լինում, հաղորդագրություն ենք ուղարկում, եթե մեկ այլ ուրիշ գործ է ծագում, իրար տեղեկացնում ենք: Ահա այս նպատակներով է հիմնվել:

-Ձեր միությունը Թուրքիայում պաշտոնապես ճանաչվե՞լ է:

Բնականաբար, պաշտոնապես ճանաչվել է, շատ էլ ուրախ են: Հիմա առաջվա պես չէ: Եթե դիմում ես, չեն հարցնում, թե ինչու՞, ինչի՞ համար: Մենք դիմում ենք և միություն ստեղծում: Բնականաբար որևէ քաղաքական նպատակ չենք հետապնդում, այսինքն`Թուրքիայում, որպես միություն, ընտրությունների ժամանակ որևէ կուսակցության ձայն չենք տալիս: Յուրաքանչյուրն ազատ է, մենք միայն ուզում ենք համախմբել մեր մարդկանց, միմյանց օգնել, եթե աշխատանք չունեն, աշխատանք գտնել:

-Ձեր միության անունը Սասմուտ է, ի՞նչ է նշանակում:

Սամսմուտ, այսինքն` Սասուն  և Մուտքի: Մոտավորապես 1950-ականներից հետո Թուրքիայի արևելքում միայն Սասունում և Մուտքիում էր հայ մնացել:  Հիմա Մուշում, Բիթլիսում, Վանում հայ չկա, միայն Մուտքիում հայ կա: Մուտքին Բիթլիսի կազմում գավառ է: Այժմ Ստամբուլում բնակվող, իրենց հայրենիքը չմոռացած մուտքցի և սոսունցի հայեր կան, ովքեր ամեն տարի գալիս-գնում են:

-Հայաստան առաջին անգա՞մ եք գալիս:

Ո’չ, հավանաբար տասներկուերորդ կամ էլ տասներեքերոդ անգամ եմ գալիս: Առաջին անգամ 1998 թ. եմ եկել: Նայել եմ Համահայկական խաղերը: Այո’, տասներկուերորդ կամ էլ տասներեքերոդ անգամ եմ գալիս Հայաստան, իսկ Համահայկական խաղերի առիթով երրորդ անգամ եմ գալիս: Հահամհայկական խաղերը հինգ անգամ են կայացել, որից երեքին եկել եմ:

-Սակայն սասունցիներն առաջին անգամ են գալիս, այնպես չէ՞:

Այո’, սասունցիներն առաջին անգամ են եկել: Տա Աստված՝ սրանից հետո մի քանի խումբ էլ կգա այնտեղից: Ըստ էության մեզ լավ դիմավորեցին, մեզանով հետաքրքրված էին, շատ ապրեն, այսքան հույս չունեինք: Այնտեղ մարդկանց կպատմենք այս հետաքրքրության մասին, երբ մեր նկարած սկավառակները ցույց տանք ու պատմենք այն, ինչ զգացել ենք, ըստ իս` հաջորդ օլիմպադաներին կգան: Իմ փեսան, երեկ ինքնաթիռում հազիվ տեղ գտնելով, առավոտյան այստեղ է եկել: Այստեղից այքան լուրեր են հասնում, որ շատ լավ է, մեր նկատմամբ մեծ հետաքրքրություն կա. ասելով, թե ես էլ գնամ, տեսնեմ, առավոտ կանուխ արդեն այստեղ էր:

-Լավ, երեկ, երբ խոսում էինք Բեսսե Քաբաքի հետ, ասաց, որ իրեն այստեղ օտարական չի զգում, իսկ ինչպե՞ս են իրենց զգում սասունցիները:

Մենք անցյալ շաբաթ` ուրբաթ օրը, եկանք: Երկու օր անց ժողովուրդը մի քիչ չկարողացավ հարմարվել, և ասացին. «Եկեք չորեքշաբթի վերադառնանք»: Մենք երեք հարյուր հոգով ենք եկել, որոնցից տաս հոգին չորեքշաբթի օրը հետ վերադարձի տոմս ուներ: Ասացին, որ վերադառնալ ցանկացողներն ավելի շատ են, հարյուրից ավելի: Երկու օրվա ընթացքում բոլորը ցանկացան վերադառնալ, սկսեցին ձանձրանալ: Դեռևս ոչ մի բան, հյուրանոցից ու այս հրապարակից բացի, չէին տեսել, չէին զբոսնել: Մենք հատուկ պատվիրված երկու ինքանթիռով ենք եկել: Գնացի ավիաընկերություն և հարցրեցի, թե կարո՞ղ ենք արդյոք չորեքշաբթի կամ հինգշաբթի մի ինքնաթիռը հետ ուղարկել, պատասխանեցին, որ կարող ենք: Եկա հյուրանոց և ասացի, որ ինքնաթիռի հարցը կարգավորել եմ, ցանկացողները կարող են հետ վերդառնալ: Սակայն 10 հոգուց միայն չորսը հետ վերադարձավ, մնացած 6 հոգին տոմսերը հետ տվեցին ու չգնացին: Այն 100 հոգին չցանկացավ գնալ, ասացին. «Չենք գնա, մեկ անգամ ենք եկել, շատ սիրեցինք այստեղը, չենք գնա»: Ոչ ոք չգնաց՝ բացի չորս հոգուց: Ըստ էության եկածների 80 տոկոսը Սասունում է ծնվել, դրա համար էլ կարոտում է իր հողը: Այդ իսկ պատճառով էլ սիրեցին Հայաստանը: Գնացել ենք Սևան, երեխաները, հարմար առիթ գտնելով, զբոսնում են: Շատ-շատ են հավանել, եթե ուզես ուղարկել, անգամ եթե գործ էլ ունենան, չեն գնա, մինչև կիրակի բոլոր միասին այստեղ են լինելու:

-Սասունցիների պատվիրակության մեջ քանի՞ հոգի կա:

Ստամբուլից հավանաբար 290 հոգով ենք եկել, սակայն մեզանից առաջ և հետո եկածներ էլ կան, դրա համար էլ թիվը չեմ հիշում, սակայն կանայք շատ են:

-Ո՞ր սպորտաձևերին եք մասնակցում:

Ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, երկու հոգի՝ սեղանի թենիս, ոնցից մեկը՝ Մուտքիից, մյուսն էլ Սասունից է եկել: Չորս սպորտաձևի ենք մասնակցել: Կազմակերպչական աշխատանքների վրա երկու ամիս ենք ծախսել, մի փոքր շտապել ենք, թերություններ կան, սակայն, այս ամենով հանդերձ, ղեկավարվում ենք, շատ լավ է անցնում: Այստեղ կարևոր սպորտաձևերից են բասկետբոլը, վոլեյբոլն ու ֆուտբոլը, մենք բասկետբոլին ու վոլեյբոլին չենք մասնակցում, չենք նախապատրաստվել: Մենք ավելի շատ հետաքրքրված ենք ֆուտբոլով, այս երկու օրվա ընթացքում երեք խաղ ենք ունեցել, որից երկուսը հաղթել ենք, մեկն էլ ոչ ոքի է վերջացել: Հավատացեք, այս պահին շատ-շատ երջանիկ ենք: Սակայն հաջորդ անգամ, երբ գանք, ավելի փառահեղ է լինելու: Կարծում եմ, որ սասունցիներն էլ են այս խաղերին գույն տալիս:

-Հե՞շտ է նման մեծ խումբ ղեկավարել:

Հեշտ չէ, եթե ինձ հարցնեք՝ շատ դժվար է: Իրականում ես մի քիչ ջղային եմ, շատ շուտ եմ նյարդայնանում: Ընկերներն, իրոք, անփորձ են: Տասնյոթ ղեկավար կա, հավանաբար նրանցից տասն առաջին անգամ է գալիս Հայաստան: Այս մարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ են եկել, հազիվ երեխաներով են զբաղվում: Մի քիչ նյարդայնացնում է, երբեմն էլ բարկանում եմ, երբեմն նեղանում, սակայն, տա Աստված, մի անգամ էլ եթե գամ, ավելի լավ կկազմակերպեմ: Հարկավոր է Թուրքիայից հատուկ ծրագրով գալ:

-Ձեր պատվիրակության կազմում տարեց սասունցի կա՞:

Մեր պատվիրակության կազմում 70-80 տարեկան մի սասունցի կա: Հուսամ` մյուս անգամ ավելի շատ կգան: Հիմա մեր ծերունին եթե գնա ու այնտեղ պատմի այստեղի վիճակը, իր հուշերը, նաև շատ ծերեր կգան: 80-ամյա մայր ունեմ, երբ որ գնամ պատմեմ, նկարածս նկարները ցույց տամ, նա էլ է ցանկանալու գալ և տեսնել: Թուրքիայում ապրողները դեռևս Հայաստանն այլ կերպ են ընկալում, առանց Հայատսանում ապրելու ոչինչ չեն կարողանա հասկանալ: Իրոք, Հայաստանը մեր երկրորդ հայրենիքն է, մենք Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ ենք, սակայն սա ևս մեր հայրենիքն է: Սա չենք ժխտում:

Հարցազրույցը վարեց Անահիտ Քարտաշյանը

Երևան


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11741

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 724 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սասունի, Մուտք (Մոտկան), Եֆրիմ Բաղ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Mariela   (27.07.2013 14:36) [Նյութ]
Free knowledge like this doesn't just help, it promote deamrcocy. Thank you.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0