Ուրբաթ, 26.04.2024, 00:35
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » «ԱԼԵՔՍԱՆԴՐ» տեխնիկայի ուսուցումը Հայաստանում
21:48
«ԱԼԵՔՍԱՆԴՐ» տեխնիկայի ուսուցումը Հայաստանում
«ԱԼԵՔՍԱՆԴՐ» տեխնիկայի ուսուցում
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և պրոֆեսոր Սիլվիա Բաումանը ներկայացնում են «ԱԼԵՔՍԱՆԴՐ» տեխնիկայի ուսուցումը Հայաստանում: Դասախոսությունները կկայանան հունիսի 28-ին ժ.14:30 օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և հունիսի 29 ժ.14:30 Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի 2-րդ հարկի դահլիճում:«Ալեքսանդր» տեխնիկան օգնում է մարդուն զարգացնելու մտքի և ֆիզիկական շարժումների նուրբ կարգավորումը, դարձնում վերահսկելի և կառավարելի դիրքի և շարժման վտանգավոր պահերը:

«Ալեքսանդր» տեխնիկան օգնում է հաղթահարել կատարողի հուզմումքը և ազատվել ավելորդ լարվածությունից: Օգնում է բարելավելու ֆիզիկական շարժումները. երաժիշտ- կատարողներին նվագելիս, երգիչներին` երգելիս: Այն նպաստում է նաև երաժշտության որակի բարձրացմանը:

«Ալեքսանդր»տեխնիկայի կիրառման կարևորության մասին դրվատանքով են արտահայտվել հայտնի շատ երաժիշտներ. Եհուդի Մենուհինը, Փոլ Մաքքարտնին, Սթինգը, Ջ.Բրիմը, Ս. Աշքենազին և դիրիժոր Սըր Ադրիան Բոլթը:

Դասախոսության մուտքն ազատ է:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ 0105863 11, 09100000 հեռախոսահամարներով:

Ֆ.Մ.Ալեքսանդրը /1869-1955 թթ./ ավստրալիացի դերասան էր: Երբ հիվանդացել է խրոնիկ լարինգիտով, բժիշկները չեն կարողացել նրան ոչնչով օգնել: Նա ինքն է գտել ելքը: Սկսել է խոսելու և ավելի հեշտ շարժվելու նոր ուղիներ փնտրել: Ալեքսանդրը չի իմացել, որ իր խնդրի բուն պատճառը պարանոցի և մարմնի չափազանց լարվածությունն է: Աստիճանաբար նրա առողջությունն այնքան է լավանում, որ ընկերներն ու որոշ բժիշկներ, ում նա դիմել էր ավելի վաղ, համոզում են իրենց էլ սովորեցնել այն ամենն, ինչ յուրացրել էր Ալեքսանդրը: Ավելի քան 50 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում նա կատարելագործում է իր մեթոդները, ուսուցանելով և պատրաստելով ալեքսանդրյան տեխնիկայի ուսոցիչներ:

Սիլվիա Բաուման /«Ալեքսանդր» տեխնիկայի ուսուցիչ/
Ալեքսանդրյան տեխնիկայի շվեյցարական ասոցիացիայի անդամ է, երկար տարիներ ալեքսանդրյան տեխնիկա է դասավանդել Շվեյցարիայի Ցյուրիխի կոնսերվատորիայում և այլ կազմակերպություններում:


Աղբյուր`http://1lur.am/am/?p=34798

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 772 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Mahesh   (06.03.2012 11:23) [Նյութ]
I literally jumped out of my chair and dncaed after reading this!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0