Հինգշաբթի, 28.03.2024, 19:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 16 » «Ամառային համալսարան» ծրագիրը Երևանում է
19:25
«Ամառային համալսարան» ծրագիրը Երևանում է
Ամառային համալսարան
Այսօր «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ եվրոպական մշակութային երեկո, որին մասնակցեցին ավելի քան 20 երիտասարդներ եվրոպական 15 երկրից:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի խոսքով, միջոցառման գլխավոր նպատակը միջմշակութային ճանաչմանն է ուղղված, որն ընդունված ձևաչափ է եվրոպական շատ երկրներում: Նա նշեց, որ այս տարվա ընթացքում սա 2-րդ ամառային ծրագիրն է, որի ընթացքում Եվրոպայից ժամանած երիտասարդները ցույց կտան իրենց մշակույթը՝ երգ ու պարից մինչև իրենց ազգային խոհանոցին բնորոշ առանձնահատկությունները:

Արտերկրից ժամանած երիտասարդների հիմնական ընտրությունը կատարվել է ուսանողական եվրոպական ֆորումի կողմից: Երեկոյի ընթացքում հիմնականում խոսվեց այսօրվա երիտասարդությանը հուզող թեմաների մասին:

«Ամառային համալսարան» ծրագիրը եվրոպական խոշոր ծրագիր է, որն ունի 40 տարվա պատմություն և անցկացվում է 25 եվրոպական երկրներում: Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի եվրոպական ուսանողների ֆորում երիտասարդական հասարակական կազմակերպությունը:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_26732.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 788 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ամառային համալսարան» ծրագիր | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0