Չորեքշաբթի, 24.04.2024, 05:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Ամեն ուրբաթ Երեւանի կենդանաբանական այգում բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն կկազմակերպվի
18:15
Ամեն ուրբաթ Երեւանի կենդանաբանական այգում բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն կկազմակերպվի
Երեւանի կենդանաբանական այգի
Երեւանի կենդանաբանական այգին «Արեւորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ այսուհետ ամեն ուրբաթ` ժամը 21:30-ին, հրավիրում է բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրության:

Կենդանաբանական այգուց NEWS.am-ին հայտնում են, որ կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված նորաստեղծ տարածքում: Մասնակիցները հնարավորություն կունենան ոչ միայն դիտելու ֆիլմը, այլ նաեւ մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին:

Ցանկացողները կարող են այգի գալ մետրոյի «Երիտասարդական» կանգառից` կինոդիտման մասնակիցների համար նախատեսված հատուկ ավտոբուսով: Ավտոբուսը կշարժվի ժամը 21:00-ին:

Առաջիկա ուրբաթ օրերին կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը.

հուլիսի 29-«Գիշատիչների դրախտը»,
օգոստոսի 5-«Տիբեթյան հետք»,
oգոստոսի 12-«Ալպերի իշխանը»:


Աղբյուր`http://news.am/arm/news/69299.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 704 | Ավելացրեց: admin | Տեգեր: Երեւանի կենդանաբանական այգի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0