Ուրբաթ, 19.04.2024, 03:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Ամենաուշը 2013-ին հայ մանուկները կծանոթանան Աղայանի «Անահիտ»-ի էկրանավորված հերոսներին
01:57
Ամենաուշը 2013-ին հայ մանուկները կծանոթանան Աղայանի «Անահիտ»-ի էկրանավորված հերոսներին
Անահիտ
Ամենաուշը 2013 թվականին հայ մանուկները կծանոթանան Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի էկրանավորված հերոսներին: Չնայած նկարահանվող մուլտֆիլմում հեքիաթի միայն գլխավոր հերոսներն են գործելու, այնուամենայնիվ հայտնի պատմության բարոյախրատական գաղափարախոսությունը պահպանվելու է' եթե անգամ թագավոր ես, պետք է արհեստ սովորես:

Մուլտֆիլմի նկարահանումն իրականացնում է «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ՍՊ ընկերությունը' Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցոմ տեղեկացրեց մուլտֆիլմի համահեղինակ, Ռոբերտ Սահակյանցի դուստր Նանա Սահակյանցը, մուլտֆիլմի նկարահանման աշխատանքների ավարտը պայմանավորված է ֆինանսավորմամբ, որը տրամադրում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը:»Մենք բազմիցս նամակներ ենք ուղղել նախարարություն' ֆինանսավորումն արագացնելու խնդրանքով»,-հայտնեց նա' հավաստելով, որ իրենց խնդրանքի բավարարման դեպքում «Անահիտ»-ն էկրան կբարձրանա 2012 թ-ին:

Այժմ ֆիլմի ռեժիսորական աշխատանքներով զբաղվում են Ռոբերտ Սահակյանցի կինը' Լյուդմիլա Սահակյանցը, եւ որդին' Դավիթ Սահակյանցը:

Այս լիամետրաժ մուլտֆիլմի ընդհանուր տեւողությունը լինելու է մեկուկես ժամ, այժմ նկարահանված է 32 րոպեն:

Մուլտհերոսները լինելու են Դիսնեյի ոճով ու չափանիշներով: «Անահիտ»-ը լինելու է «կախարդական»' երեխաների ժամանակակից հետաքրքրություններին ու երեւակայությանը համապատասխան:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661611/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 882 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռոբերտ Սահակյանց, Ղազարոս Աղայան, Անահիտ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0