Ուրբաթ, 19.04.2024, 17:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայկական ներկապնակ»-ի մասնակիցներին
03:31
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է «Հայկական ներկապնակ»-ի մասնակիցներին
Ամենայն հայոց կաթողիկոս
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր ընդունել է «Հայկական ներկապնակ» նկարիչների միջազգային փառատոնի մասնակիցներին' ուղեկցությամբ Սերգո Երիցյանի եւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով փառատոնի մասնակիցների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին' Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել կարուոր այս նախաձեռնության կազմակերպիչներին: Ամենայն հայոց հայրապետը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք զորացնում են ժողովուրդների միջեւ մշակութային կապերը' այդպիսով նպաստելով եղբայրության եւ համագործակցության առավել ամրապնդմանը: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ միջազգային այս փառատոնը շարունակական կդառնա' առիթ ընծայելով արվեստագետների նորանոր շփումների եւ փորձի արդյունավետ փոխանակման:

Հանդիպմանը նաեւ անդրադարձ է կատարվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվող գեղանկարներին, դրանց համալրման, ընտրության եւ ձեռքբերման սկզբունքներին: Նորին Սրբությունը նկարիչներին տեղեկացրել է նաեւ, որ առաջիկային Մայր Աթոռում իբրեւ պատկերասրահ կսկսի գործել Խրիմյան թանգարանը, ուր ցուցադրվելու են ինչպես Արշիլ Գորկու նկարները, այնպեսեւ ժամանակակից հայ նկարիչների ստեղծագործություններ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661713/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 896 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Հայկական ներկապնակ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Patsy   (14.10.2012 09:14) [Նյութ]
I cnonat tell a lie, that really helped.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0