Հինգշաբթի, 25.04.2024, 13:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 30 » Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցականաց դասի հետ
13:44
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցականաց դասի հետ
Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի եկեղեցականաց դաս
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքի կյանքում Եկեղեցու առաքcլությանը եւ հոգեւորականների սպասավորությանն առնչվող հարցեր: Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդին եւ եկեղեցականներին նախանձախնդիր ու նվիրյալ ծառայության համար:

 
Կեսօրին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահեց Սանկտ-Պետերբուրգի Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բացման արարողությունը: Օրհնության արարողությունից հետո Նորին Սրբությանը ողջունեց Եզրաս եպիսկոպոսը, ապա անդրադարձավ կենտրոնի կարեւոր առաքելությանը համայնքի կյանքում: Նոր մշակութային կենտրոնի բացման առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաեւ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետարանի մշակույթի բաժնի պատասխանատուն եւ ՀՀ Սփյուռքի նախարարության ներկայացուցիչը: Վերջում իր օրհնության եւ գնահատանքի խոսքը Սանկտ-Պետերբուրգի իշխանությունների ներկայացուցիչներին, կենտրոնի պաշտոնեությանը, բարերարներին եւ ներկա հավատավոր ժողովրդին ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Ուրախություն հայտնելով Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքին այցելելու առիթով` Նորին Սրբությունը գոհաբանական աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Ռուսաստանը դարեր ի վեր սիրով ընդունել է մեր ժողովրդին, հնարավորություն ընձեռնել ապրելու խաղաղ, ստեղծելու եւ ստեղծագործելու, պահպանելու եւ զարգացնելու իր հոգեւոր ու մշակութային կյանքը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ կենտրոնի բացմամբ կշարունակվեն ու կզարգանան եղբայրական սիրո ու համագործակցության, հոգեւոր ու մշակութային կապերի ավանդները, որոնք Աստծո օրհնությամբ առատորեն ծաղկել են Նեւայի ափին, Ռուսաստանի հյուսիսային այս մայրաքաղաքում նրա հիմնադրման առաջին տասնամյակներից: Նորին Սրբությունը նաեւ համոզում հայտնեց, որ կենտրոնը պիտի նպաստի, որպեսզի հայորդիների կյանքում ապրեն հայրենական ժառանգությունն ու արժեքները, հայ-ռուսական բարեկամության թանկագին հիշատակներն ու ավանդները: Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց ժողովրդին որդիական նույն սիրով հավատարիմ մնալ հայրերի սրբազան արժեքներին, մեր Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` հորդորելով հայորդիներին պահպանել ազգային ինքնությունը, աճել ու զորանալ հավատքի մեջ, զավակներին կրթել մեր պատմության փառավոր էջերով ու հայրենական արժեքներով, սնուցել նրանց եղբայրության ավանդներով:

Նորաբաց կենտրոնում կազմակերպված առաջին միջոցառումը Սանկտ-Պետերբուրգի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսն էր:

Ի նշան գնահատության կատարված ազգանվեր գործի` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական օրհնության գրեր շնորհեց Հայ-ռուսական բարեկամության մշակութային կենտրոնի բարերարներ Կարեն Մկրտչյանին, Յուրի Սարգսյանին, Արմեն Մկրտչյանին, Իգոր Ջանադովին, Էդուարդ Գասպարյանին, Հովհաննես Գադյանին, Ալբերտ Տապալցյանին, Գագիկ Զաքարյանին, Միքայել Ֆիլիկյանին, Յուրա Իսայելյանին եւ Ռուդիկ Ալթունյանին: Հայրապետական օրհնության գրի արժանացան նաեւ համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն բերող հայորդիներ` Խաչատուր Բդոյանը, Աստղիկ Քոչարյանը, Վլադիմիր Թաթոսովը, Ռուբինա Քալանթարյանը, Կարեն Ակոպովը, Սամվել Մովսիսյանը, Խաչատուր Հարությունյանը, Աշոտ Ներսիսյանը, Վահան Բաբախանյանը, Յուրի Բաբայանը, Նորիկ Պողոսյանը եւ Սերգեյ Տեր-Գաբրիելյանցը:

Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով ներկա գտնվեց Մոսկվայի եւ Սանկտ-Պետերբուրգի հայորդյաց տների սաների համերգին, որով ավարտվեցին հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումները:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/8224.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0