Ուրբաթ, 29.03.2024, 14:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 12 » Ամերիկացի լուսանկարիչը կ՚արխիւագրէ Արեւմտահայաստանի պատմական յուշարձանները
13:38
Ամերիկացի լուսանկարիչը կ՚արխիւագրէ Արեւմտահայաստանի պատմական յուշարձանները
 Պրայըն Մորիաթի
Երբ կայցելէք լուսանկարիչ Պրայըն Մորիաթիի www.brianmoriartyphotographs.com կայքէջը, Մշակոյթի նմոյշներ ենթաբաժնին մէջ, անմիջապէս կը կլանուիք կիսաւեր հայկական եկեղեցիներու ու վանքերու լուսանկարներու թախծոտ գեղեցկութեամբ, որոնք Պրայընի ոսպնեակին կը պատկանին: Պրայըն Մորիաթի Նիւ Ճըրզիի Stevens Institute of Technology Համալսարանին մէջ լուսանկարչութեան դասախօս-փրոֆեսէօր է: 2010-ի Օգոստոսին ան այցելած է Արեւմտահայաստան եւ իր ճանապարհորդութեան ընթացքին արխիւագրած է 16 հազար լուսանկարներ, որոնք կը ներկայցնեն հայ ժողովուրդի պատմական ժառանգութեան գոհարները:

Պրայըն Մորիաթի մտահոգ է, որ Կարինի, Անիի, Կարսի, Վանի կամ Տրապիզոնի մէջ գտնուող հայկական եկեղեցիները մի քանի տասնամեակ ետք ոչնչանան ու կորսուին: Առնուազն անհրաժեշտ է լուսանկարել զանոնք իրենց ներկայ վիճակով, կը յայտնէ Մորիաթի եւ կ՚աւելցնէ, թէ նպատակ ունի իր ոսպնեակով լուսանկարուած հայկական եկեղեցիներու վիթխարի որմազդեր ցուցադրել Նիւ Եորքի եւ Շիքակոյի նման ամերիկեան քաղաքներու գլխաւոր պողոտաներուն վրայ, որպէսզի ամերիկացի ժողովուրդը տեղեակ ըլլայ հայ ժողովուրդի պատմութեան եւ մշակութային հարուստ ժառանգութեան:

«Հորիզոն»

http://horizonweekly.ca/


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11534

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 787 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Պրայըն Մորիաթի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Shaistha   (26.03.2013 11:39) [Նյութ]
No more s***. All posts of this quailty from now on

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0