Ուրբաթ, 29.03.2024, 14:45
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » «Այստեղ» ֆիլմը` ամերիկացի ռեժիսորի` Հայաստանին սիրահարվածության արդյունք
14:52
«Այստեղ» ֆիլմը` ամերիկացի ռեժիսորի` Հայաստանին սիրահարվածության արդյունք
Բրեյդեն Քինգ
«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է ամերիկացի ռեժիսոր Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Շոն Օ'Հարան, դեսպանատունը մեծ հաճույքով է աջակցում կինոփառատոնի անցկացմանը, եւ այս տարի իրենք հովանավորել են ամերիկացի ռեժիսորի այցը Հայաստան: «Ֆիլմը միջմշակութային շփումների, հաղորդակցությունների խտացում կարելի է համարել»,- ասաց նա' հավելելով, որ ինքը մեծ հաճույքով է դիտել այն: Բրեյդեն Քինգի խոսքով' ֆիլմի ցուցադրության ընթացքում իրեն ոգեւորել է հանդիսատեսի ներկայությունն ու ոգեւորությունը: «Թեպետ այդ ֆիլմը երկու պրեմիերա արդեն ունեցել է, բայց ամենից կարեւորն էր այն ներկայացնել Հայաստանում, քանի որ նկարահանումները կայացել են այստեղ»,- ասաց նա:

Ֆիլմում խաղում են նաեւ հայ դերասաններ: Անդրադառնալով վերջիններիս կատարողական մակարդակին' ռեժիսորը նշեց, որ իր համար անհավատալի հաճույք էր աշխատել հայ դերասանների հետ: «Ես ամենեւին չէի զգում, որ աշխատում էի այլազգի դերասանների հետ: Թեպետ տարբեր ազգերի դերասաններ էին ներգրավված, ես կարողանում էի նրանց ուղղորդել, եւ ամեն ինչ շատ հարթ ընթացավ»,- ասաց նա: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է որոշել ֆիլմ նկարահանել հենց Հայաստանի մասին' Բ. Քինգն ասաց. «Տարիներ առաջ, երբ եկա Հայաստան, այնպիսի զգացողություն ունեցա, որ ես եւ Հայաստանը ճանաչեցինք միմյանց, թեեւ այդ ժամանակ շատ քիչ բան գիտեի Հայաստանի մասին: Այնպիսի տպավորություն էր, որ սիրահարվել էի անծանոթ մարդու եւ ամեն կերպ ցանկանում էի կապը պահպանել: Իմ նպատակը ոչ թե եղել է հանդիսատեսին սյուժետային գծով տանել, այլ ցանկանում էի հանդիսատեսին մասնակից դարձնել այդ գործողություններին»: Նրա խոսքով' հանդիսատեսին ցանկացել է տալ տարածություն եւ ժամանակ' մտորելու համար: Ռեժիսորի ներկայացմամբ' ֆիլմի գլխավոր հերոս Ուիլը Հայաստանի հետազոտությունը ղեկավարող արբանյակային քարտեզագրման ինժեներ է: Մի առավոտ գյուղական հյուրանոցում նա հանդիպում է Կատարինեին' մի հայրենադարձ հայուհու եւ լուսանկարչուհու, որը երկար տարիներ անց առաջին անգամ տուն է վերադարձել: «Երկու միայնակ ճամփորդների միջեւ գրեթե վայրկենական չգիտակցված կապ է ստեղծվում, նրանք ներքին մղումով որոշում են միանալ... Ի վերջո, Ուլիը հանգում է այն կարծիքին, թե երկիրն անպետք տվյալների աղբյուր է, մինչդեռ ըստ Կատարինեի' դա հայրենի տան հետ իր հարաբերությունները վերահաստատելու միջոց է»,- ասաց նա' հավելելով, որ ըստ ֆիլմի' ճշմարտությունը սոսկ ենթադրություն է:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658319/

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 752 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բրեյդեն Քինգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0