Հինգշաբթի, 25.04.2024, 06:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Ամիսներ անց Թունջբոյաջյանը խոսեց իր «Գրեմմի» մրցանակի մասին
13:14
Ամիսներ անց Թունջբոյաջյանը խոսեց իր «Գրեմմի» մրցանակի մասին
Արտո Թունջբոյաջյան
Արտո Թունջբոյաջյանն այս տարի արժանացել է «Ոսկե Գրամոֆոնի» և դարձել ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկի՝ «Գրեմմի-2011»-ի դափնեկիր «Miho: Journey to the Mօuntain» («Միհո. ճանապարհորդություն դեպի լեռը») երաժշտական ալբոմի ձայնագրմանը մասնակցելու համար։

Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեցին լրագրողներին, այս ալբոմը ստեղծելու նախաձեռնողը ամերիկացի լեգենդար երաժիշտ Փոլ Ուինթերն է, և ալբոմն էլ ճանաչվել է որպես «նյու էյջ» ոճի լավագույն ալբոմ։

Արտո Թունջբոյաջյանը պատմեց ալբոմի ձայնագրման մասին՝ նշելով, որ այն իրականացվել է Ճապոնիայի «Միհո» թանգարանում մեծ դժվարությամբ։

«Անտառին մեջ մոտ երեք հարյուր մետրանոց շենք է, որին առանձին սենյակները ձայնագրման համար առանձնահատուկ էֆեկտներ են տալիս. գիշերային լռության մեջ, ցրտին տաք-տաք կհաքվեինք ու կերթայինք քամին լսելու»,- ասաց երգիչը։

Նշվեց, որ ձայնագրությունն արվել է՝ տեխնիկական նվազագույն միջամտությամբ և բնական հնչողությամբ, աղմուկի մաքսիմալ օգտագործմամբ։ «Աս շենքի մեջ պատուհաններից, դռների արանքներից փչող քամին կարծես երգում է հոբոյի ձայնով. կարող է մի շաբաթ, տասն օր քնեինք, քամին չլիներ»,- ասաց երգիչը։

««Գրեմմին» ինձի համար մեկ բանի համար միայն լավ է. որ կարող է մի հատ փոքր երեխա լսի, որ «Գրեմմի» շահել եմ, երգերս լսի ու զգա, ու իրեն հոգին զգա»,- ասաց երգիչը։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/15/arto/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 800 | Ավելացրեց: admin | Տեգեր: Գրեմմի, Արտո Թունջբոյաջյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0