Ուրբաթ, 29.03.2024, 11:28
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Ամփոփվում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը
16:19
Ամփոփվում է Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոն
Մշակույթի նախարարությունը և <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամը 2011 թ. հունիսի 7-26-ը Երևան, Գավառ և Վանաձոր քաղաքներում անցկացրեցին Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը:

Փառատոնի նպատակն էր զարգացնել և ակտիվացնել կատարողական արվեստը Հայաստանի Հանրապետությունում, հայ արդի կոմպոզիտորների հետաքրքրությունը հրավիրել ալտի և թավջութակի հնարավորություններին, ինչպես նաև խթանել այդ գործիքների համար նոր երկերի ստեղծմանը:
Այս տարի, փառատոնի եզրափակիչ համերգին ինչպես խոստացել էին փառատոնի կազմակերպիչները, երկարատև ընդմիջումից հետո մայրաքաղաքի արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա առնչվելու մեր ականավոր հայրենակից, կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովի (ԱՄՆ) արվեստին: Հունիսի 26-ին, ժ.` 19.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի երկրորդ փառատոնը կեզրափակվի Յակով Յակուլովի հեղինակային համերգով:

Ծրագրում`
"Sonata brevis" (համաշխարհային պրեմիերա)
"Chant" N3 Ալտի և Թավջութակի համար (հայաստանյան պրեմիերա)
<<Նարեկ>> Սյուիտ Թավջութակի և դաշնամուրի համար (համաշխարհային պրեմիերա)
Կոնցերտ N2 ալտի, կլավեսինի, դաշնամուրի և լարայինների համար
"Musica leggiera & Musica Eroica" թավջութակի, դաշնամուրի և լարայինների համար

Համերգին կմասնակցեն`
Յանա Դարյանը- ալտ, Արամ Թալալյանը-թավջութակ, Ջուլիետա Վարդանյանը- դաշնամուր, Լուսինե Հակոբյանը-կլավեսին, փառատոնի կամերային նվագախումբը (դիրիժորներ` Արամ Թալալյան / Յակով Յակուլով)

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է թավջութակահար, դիրիժոր, ՀՀ Վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը:

ՀՀ մշակույթի նախարարությանում փառատոնի ամփոփմանը նվիրված ասուլիսին մասնակցեցին թավջութակահար, դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանը, <<Արվեստների պատկերասրահ>> մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ Նազարյանը, կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովը ԱՄՆ-ից:


Աղբյուր`http://www.oratert.com/armenian/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6/8106.html


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 685 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Auth   (04.03.2012 09:34) [Նյութ]
That's a positng full of insight!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0