Հինգշաբթի, 18.04.2024, 15:17
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Ամփոփվեցին տոլմայի փառատոնի արդյունքները (տեսանյութ)
17:04
Ամփոփվեցին տոլմայի փառատոնի արդյունքները (տեսանյութ)
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման
Տոլմայի փառատոնը ավանդական է լինելու։ Այսօրվա ասուլիսիում այս մասին ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ քարտուղար Վահե Անթանեսյանը։ «Խոհանոցը հայոց ոչ նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է, և այն ունի ոչ միայն կենցաղային, այլև՝ մշակութային խորը և նույնիսկ քաղաքական նշանակություն։ Անգամ հարևան երկրի մակարդակով փորձ է արվում յուրացնել մեր խոհանոցի առանձին ճաշատեսակներ»,- ասաց նա։

«Խոհանոցը տվյալ ժողովրդին ճանաչելու, աշխարհընկալման առաջին ձևն է,- նշեց բանաստեղծուհի, հաղորդավար Սոնյա Թաշչյանը։- Եվ մենք շատ հարուստ, այլազան և խորիմաստ խոհանոց ունենք։ Ժամանակն է, որ անդրադառնանք, որ հայկական խոհանոցն այն եզակի կառույցն է, որ մեր տատիկներից մեզ ավանդել են, և օգտվենք նրա բարիքներից»։

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հայկական խոհանոցում արտացոլվում է ժոողովրդի աշխատասիրությունն ու իմաստությունը։ «Մեր խոհանոցի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հնուց իմանալով, որ սննդամթերքներն առավել օգտակար են առանձին-առանձին և գերադասելի է դրանք չխառնել, օգտագործելով մեկ բաղադրիչ և այն համադրելով համեմունքներով՝ ստացել են շատ համեղ կերակրատեսակներ»,- նշեց Թաշչյանը։

Վահե Անթանեսյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 11-ին «8-րդ հրաշալիք» ռեստորանում կանցկացվի Նավասարդի տոնական բաց միջոցառում, սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում անցկացվելու է ավանդական խորովածի փառատոնը՝ գեղեցիկ և հետաքրքիր անակնկալներով, իսկ հոկտեմբերի 12-14-ը Սփյուռքի նախարարության աջակցությամբ անցկացվելու է համահայկական խոհարարական ֆորում, որի շրջանակում լինելու է ոսկե շերեփ մրցանակաբաշխությունը։

Նաև, ֆորումի օրերին կհիմնադրվի համահայկական խոհարարական ֆորում։ Եվ այդ ֆորումին մասնակցելու ցանկություն են հայտնել տասնյակ խոհարարներ հայկական գաղթօջախներից։ «Գաղտնիք չէ, որ Սփյուռքն այսօր առավել կրողն է այդ ինֆորմացիայի, այն խոհարարական ավանդույթների, քան մենք, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետության տարածքում, և խոհարարական բանահավաքությունն առավել կարևոր է իրականացնել նրանց հետ միասին»,- ասաց նա։

Տոլմայի փառատոնի ավարտի կապակցությամբ շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնվեցին փառատոնի հովանավորներին, փառատոնը լավ լուսաբանած լրատվամիջոցներին և առանձին լրագրողների։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/29/tolma/





Կատեգորիա: Խոհանոց | Դիտումներ: 1769 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0