Ուրբաթ, 26.04.2024, 06:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Անցկացվեց Պ. Լիսիցյանի եւ Տ. Սազանդարյանի անվան` մեներգիչների դասական երգեցողության հանրապետական մրցույթի գալա համերգը
13:16
Անցկացվեց Պ. Լիսիցյանի եւ Տ. Սազանդարյանի անվան` մեներգիչների դասական երգեցողության հանրապետական մրցույթի գալա համերգը
Տաթեւիկ Սազանդարյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր անցկացվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ, պետական մրցանակի դափնեկիրներ Պավել Լիսիցյանի եւ Տաթեւիկ Սազանդարյանի անվան' մեներգիչների դասական երգեցողության հանրապետական մրցույթի գալա համերգը: Համերգին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մշակութային, հասարակական գործիչներ, դասական երաժշտության սիրահարներ:

Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Մրցույթը մեկնարկել էր հունիսի 17-ին: Մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 50 մասնակից' Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայից եւ կոնսերվատորիայի երիտասարդ այլ երգիչ-երգչուհիներ, այդ թվում' ՀՀ մարզերից' Կոտայքից, Սյունիքից, Վայոց ձորից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, մրցույթն անցկացվել է հաջողությամբ, ժյուրին դրսեւորել է անաչառ վերաբերմունք:

«Պավել Լիսիցյանն ու Տաթեւիկ Սազանդարյանն օպերային թատրոնի մեծություններ են: Նրանց անվան այս մրցույթը նպատակ ունի դասական երաժշտարվեստի ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտել»,- ասաց Դ. Ղազարյանը: Նրա խոսքով' կարեւոր է, որ հինգերորդ անգամ անցկացվող մրցույթն ունենա շարունակություն, իսկ մյուս տարի նախատեսվում է Հայաստանում անցկացնել դասական երգեցողության միջազգային մրցույթ: Դ. Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարին աջակցության համար:

Մրցույթի շրջանակներում մրցանակներ եւ դրամական պարգեւներ են ստացել շուրջ 20 մասնակիցներ: Սահմանված են հատուկ մրցանակներ: Ամենաերիտասարդ մասնակցի համար սահմանված է «Հույսի մրցանակ»: Դրամական պարգեւ է սահմանված Կոմիտասի ստեղծագործության, Պ. Լիսիցյանի, Տ. Սազանդարյանի, ինչպես նաեւ Միհրան Երկաթի երկացանկից լավագույն կատարման համար: Մրցանակ է սահմանված նաեւ լավագույն կոնցերտմայստերի համար:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658287/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 616 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0