Ուրբաթ, 19.04.2024, 18:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Անձրեւն Օպերայի տանիքից կաթում էր բեմի վրա
14:27
Անձրեւն Օպերայի տանիքից կաթում էր բեմի վրա
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Շաբաթ օրը` հուլիսի 16-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը մոտ 30-35 րոպե ուշացումով սկսվեց: Պարզվեց՝ հորդառատ անձրեւի պատճառով Օպերայի տանիքից անձրեւն ուղիղ բեմի վրա էր կաթում, ինչը փաստի առաջ էր կանգնեցրել թե պարողներին, թե աշխատակազմին: Վերջիններս ստիպված էին անընդհատ բեմը մաքրել, իսկ տարակուսած հանդիսատեսը, որ սկզբում ծափահարում էր, արդեն սկսել էր սուլել:

Երեկ տնօրեն Կամո Հովհաննիսյանին հարցրինք, թե  Օպերայի շենքը նման անմխիթար վիճակո՞ւմ է գտնվում: «Օպերան նորմալ վիճակում է, բեմի վերեւում ունենք լյուկեր՝ շլյուզներ են կոչվում, դրանք նախատեսված են նախեւառաջ օդափոխության համար, որովհետեւ վերեւում այնքան բան կա աշխատող՝ տեխնիկա, դեկորներ: Դրանց վրա 2-3 մետրանոց ծածկ կա, որը ճաղերով փակված է, բայց քանի որ անձրեւը շատ ուժեղ էր եւ զուգորդվում էր քամիով, այդ ճաղերից ջուրը լցվեց շլյուզների վրա եւ արանքներից էլ կաթաց բեմի վրա: Եթե քամի չլիներ, դա ներս չէր թափանցի»,- նշեց Կամո Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ վերանորոգման հարց չկա, ամեն ինչ նորմալ է, իսկ շաբաթ օրվա վիճակը կապված է եղել զուտ քամու հետ ուղեկցվող անձրեւի հետ:

Նրա խոսքով՝ հերմետիկ փակելու դեպքում հնարավոր չի լինի իրականացնել օդափոխություն, իսկ սա նշանակում է, որ հերթական հորդառատ անձրեւի դեպքում նույն պատմությունը կարող է կրկնվել, քանի որ քամու դեմն առնելու ճանապարհը գտնված չէ:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/07/19/taniqic-katum-er/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 611 | Ավելացրեց: admin | Տեգեր: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիակ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0