Ուրբաթ, 26.04.2024, 09:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Անդրեի Without your love երգը գողացել են (տեսանյութ)
17:55
Անդրեի Without your love երգը գողացել են (տեսանյութ)
 ԱնդրեՀամացանցում հայտնվել է մի երգ, որի մեղեդին ծայրից ծայր 2006թ. Հայաստանի եվրատեսիլյան Without your love ստեղծագործությունն է: Այս մասին տեղեկանում ենք երգիչ Անդրեի երկրպագուների andre-naline.blogspot.com ինտերնետային էջից։

Կատարողը ուզբեկ հայտնի երգչուհի Զիոդան է, ով արդեն հասցրել է տեսահոլովակ նկարահանել երգի հիման վրա:

Անդրեն, ով այժմ Մեքսիկայում է, իր երկրպագուներին հայտնել է, որ Զիոդան չի դիմել իրեն՝ այս երգի կատարման համար համաձայնություն ստանալու նպատակով:

Ինչպես նկատում է andre-naline.blogspot.com-ը, Հայաստանի՝ «Եվրատեսիլին» ներկայացրած բոլոր երգերի հեղինակային իրավունքները պատկանում են Հանրային հեռուստատեսությանը: Անդրեն ունի միայն այդ երգի կատարման իրավունք: Այս պարագայում երգչուհին ոչ թե Անդրեի կամ երգի հեղինակներ Արմեն Մարտիրոսյանի և Քեթրին Բեցյանի հետ պիտի համաձայնեցներ, այլ Հանրային հեռուստաընկերության: Նա պարտավոր էր նշել, որ դա 2006թ.-ի Հայաստանի եվրատեսիլյան երգն է:

Ներկայացնում ենք Without your love երգը Անդրեի և դրա ուզբեկական տարբերակը՝ Զիոդայի կատարմամբ։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/08/08/andre/








Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 838 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անդրե | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 4
Հյուրեր: 4
Օգտվողներ: 0