Ուրբաթ, 26.04.2024, 13:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » Անգլալեզու գրականություն
15:55
Անգլալեզու գրականություն
Բյուրոկրատ
Մի քանի ամիս առաջ «Բյուրոկրատ» գրախանութի գրադարակները համալրվեցին  անգլերեն գրքերով` հիմնականում դասական գրականություն, որի գլխավոր ներկայացուցիչը աշխարհահռչակ «Պինգվին» հրատարակչությունն է:

«Գրախանութի բացման օրվանից հայ ընթերցողները բազմիցս հարցնում  էին ու հետաքրքրվում անգլալեզու գրականությամբ: Հիմա երիտասարդներն ավելի լավ տիրապետում են անգլերենին, քան ռուսերենին եւ ցանկանում են Էդգար Պոյի, Սելինջերի, Հոթորնի, Օսթինի, Սվիֆթի գրքերն ընթերցել հենց բնագրով»,- ասում է գրախանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը: Երեկ «Բյուրոկրատ» գրախանութում պաշտոնապես տեղի ունեցավ անգլալեզու գրականության շնորհանդեսը, որին ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի եւ բրիտանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գրքերի շնորհանդեսին ներկա էր նաեւ Նյու Յորքում բնակվող հայազգի արձակագիր Վիգեն Բերբերյանը, ով անգլերեն է ստեղծագործում:

Վիգենի երկու վեպերն արդեն տպագրվել են աշխարհում շատ հայտնի «Simon & Schuster» հրատարակչության կողմից եւ արժանացել մասնագետների ու ընթերցողների մեծ ուշադրությանը:

Նրան շատ են դուր եկել «Բյուրոկրատ» գրախանութը, դրանում ստեղծված մթնոլորտը, այն, որ քաղաքում կա գոնե մի վայր, որտեղ կարելի է պարզապես լավ ժամանակ անցկացնել գրքերի աշխարհում եւ նոր, հետաքրքիր ծանոթություններ ձեռք բերել:

Անգլալեզու գրականության պակասը կարծես թե միշտ կա: Ազգային գրադարանի եւ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանների պահոցներում անգլերեն գրքերը շատ են, բայց նաեւ բացթողումներն են շատ:

Հուսանք, որ այս բացը շուտով կհամալրվի նաեւ գրախանութների օգնությամբ, եւ անգլերեն հրատարակված բոլոր լավագույն գրքերը հասանելի կլինեն ընթերցողների համար:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/20/grakanutyun/#more-29985

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 825 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0