Ուրբաթ, 26.04.2024, 04:50
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 23 » Անի (Անինա) Մանուկյան
14:36
Անի (Անինա) Մանուկյան
Անի (Անինա) Մանուկյան
Նկարչուհու  "ժամացույցների աշխարհը’’ ցուցադրվեց

Անի Մանուկյանը հաճախ է այցելում երիտասարդական ցուցահանդեսներ: 22-ամյա նկարչուհու համար հենց դրանք են խթան հանդիսացել, որ հատուկ ցուցադրության համար նախատեսված հավաքածու ստեղծի:):
Հուլիսի 21-ին "Բյուրոկրատ’’ գրախանութում տեղի ունեցավ աղջկա անհատական առաջին ցուցահանդեսը: Ի դեպ, Անին աշխատանքային 4 ամսվան գումարում է նաեւ անքուն անցկացրած գիշերները եւ համարում, որ հավաքածուն ստեղծել է 8 ամսում:):

Այդ օրը գրախանութը ժամացույցների աշխարհի էր վերածվել, որոնք մի պահ կանգնեցրել էին ժամանակն ու այցելուներին տեղափոխել նկարչուհու ներաշխարհ: Ցուցահանդեսին ներկայացված 19-ը աշխատանքը  օվալաձեւ ապակու վրա տպագրված նկարներ են, որոնք էլ իրենց հերթին ժամացույցներ են:
Աշխատանքային պրոցեսի սկզբում Անին մտադրված է եղել պարզապես նկարներ ներկայացնել, այնուհետեւ որոշվել է տպել նկարները ապակու վրա: Հետո էլ, շատ հանկարծակի, նկարազարդ ապակիները ժամացույցների են վերածվել: Սակայն հեղինակը խոստովանում է, որ աշխատանքները որպես նկարներ է ընկալում:):

Անի Մանուկյանը, ում ընկերներն Անինա են անվանում, մասնագիտությամբ մոդելավորող է: Ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան: Նկարել սկսել է մանկուց, աշխատել է նաեւ հագուստի ձեւավորման վրա, ինչպես նաեւ ստեղծել բատիկ աշխատանքներ:
Անին սիրում է աբստրակցիոնիզմը: Մտքերը շատ են, եւ Անին հիշում է յուրաքանչյուր նկարի ստեղծման պատմությունը: Մեկ ժամացույցը հեղինակը ստեղծում է ամենաքիչը մեկ ամսում: Խորհուրդներ եւ կարծիքներ հարցնում է բոլորից, բայց վերջում իրենն է անում:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ օգոստոսի 3-ը: Ի դեպ, ցուցադրված աշխատանքները նաեւ վաճառվում են:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


Աղբյուր`http://www.bravo.am/news/%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A1-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 844 | Ավելացրեց: admin | Տեգեր: Բյուրոկրատ, Անի (Անինա) Մանուկյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0