Ուրբաթ, 26.04.2024, 17:51
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 15 » Անիի ավերակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության թեկնածու
17:16
Անիի ավերակները՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության թեկնածու
 Անի
ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելու թեկնածուների թվում ներկայացվել են նաև Անիի ավերակները։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության պետ Հաքան Դողանայը։

Նշելով, որ Անիի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկվելու թեկնածու առաջադրվելու հարցում լուրջ աշխատանքներ են իրականացրել Թուրքիայի իշխանությունները, Դողանայն ասել է. «Որպեսզի Անիի ավերակները կարողանային դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային մշակութային ժառանգության թեկնածու, կարևոր աշխատանքներ են իրականացրել իշխանությունները։ Եվ եթե Անին հայտնվի այդ ցուցակում, այն տեղ կզբաղեցնի նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից նկարահանվող ճանաչողական ֆիլմերում։ Սա իր հերթին կնպաստի՝ Կարսում զբոսաշրջության աճին։ Այսօրվա տվյալներով Անի այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է 27%–ով»։

Հաքան Դողանայը նշել է, որ Անին աշխարհի քաղաքն է և այնտեղ կարելի է տեսնել և եկեղեցի, և մզկիթ։

«Այդ է պատճառը, որ Անիին կոչում են 1001 եկեղեցիների քաղաք»,– ասել է թուրք պաշտոնյան՝ տեղեկացնելով, որ այս տարվա առաջին կիսամյակին Անի է այցելել 23 հազար զբոսաշրջիկ։

Դողանայի խոսքով՝ Անիի ավերակների նկատմամբ հատկապես մեծ հետաքրքություն են ցուցաբերում ֆրանսիացի, բրիտանացի և ճապոնացի զբոսաշրջիկները։

Խոսելով Թուրքիայի իշխանությունների կողմից Անիի ավերակների տարածքում գտնվող պատմամշակութային հուշակոթողների վերականգնման աշխատանքների մասին՝ Դողանայն ասել է, որ ներկա պահին «վերանորոգվել ու զբոսաշրջիկների առջև բացվել է Անիում գտնվող և քրիստոնյաների համար կարևոր աղոթատեղի հանդիսացող Տիգրան Հոնեցի եկեղեցին»։

Հիշեցնենք, որ այս տարի Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (World Monuments Fund) և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև համաձայնություն է ձեռք բերվել Անիի ավերակների վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու մասին։ Անիի ավերակների վերականգնման և պահպանման նախագիծն իրականացվելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության և Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ։

Նախագծի առաջին փուլում մանրակրկիտ ուսումնասիրության են ենթարկվելու Անիի Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին, որից հետո քննարկվելու են բոլոր հնարավոր մեթոդներն այդ պատմամշակութային արժեքների վերականգնման և պահպանման համար։

Նախատեսվում է ծրագիրն ավարտել առաջիկա երեք տարիների ընթացքում։ Ծախսերը հոգալու են WMF–ն ու Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը։


Աղբյուր`http://araxmag.blogspot.com/2011/08/blog-post_7861.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 874 | Ավելացրեց: admin | Տեգեր: Անի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0