Շաբաթ, 20.04.2024, 05:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 21 » Աննախադեպ աճել է Ազգային պատկերասրահի այցելուների թիվը
12:27
Աննախադեպ աճել է Ազգային պատկերասրահի այցելուների թիվը
Դալին եւ սյուրռեալիստները
Ազգային պատկերասրահում բացված «Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը անցնող երկու շաբաթների ընթացքում աննախադեպ թվով` օրական 400-500 այցելու է բերել պատկերասրահ:

Ցուցասրահի ավագ հսկիչ Նարինե Ասատրյանի խոսքով` ամենաոգեւորիչը այն է, որ Դալիի աշխատանքների համար պատկերասրահ եկած այցելուները ցանկություն են հայտնում այլ ցուցադրություններն էլ դիտել:

Ասատրյանի փոխանցմամբ, այս օրերին պատկերասրահի այցելուների թիվը աճել է մի քանի անգամ. եթե նախկինում օրական այցելուների թիվը չէր անցնում 50-60-ից, ապա ցուցահանդեսի բացումից հետո նրանց թիվը առանձին օրերի անցել է 600-ից:

Ցուցահանդեսին ներկայացված են Սալվադոր Դալիի 120 գրաֆիկական աշխատանքներ Լոս Անջելեսում գործող «Արժիլե» պատկերասրահի հավաքածուից: Տոմսի արժեքը 800 դրամ է:

Կկեսօրին ցուցասրահում բազմաթիվ այցելուներ կային, սակայն բոլորը չէին, որ տպավորված էին ցուցադրված աշխատանքներից:

«Ինքս այդքան Դալիի երկրպագուներից չեմ, բայց ավելին էի սպասում», - ասաց այցելուներից մեկը:

Այցելուներից շատերը, մինչդեռ, ասում էին, որ Երեւանում Դալիի աշխատանքները տեսնելը արդեն իսկ շատ ոգեւորիչ է:

Ցուցադրության համակարգող Իրինա Բագդամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ Ազգային պատկերասահն առաջին անգամ է այսքան շատ երիտասարդ այցելուների տեսնում: Նրա խոսքով, ցուցահանդեսը, Դալիի աշխատանքները տեսնելուց զատ, իսկապես արժեքավոր գործերի ծանոթանալու բացառիկ առիթ է:

«Դալին եւ սյուրռեալիստները» ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը:


Աղբյուր`http://www.azatutyun.am/content/article/24271689.html

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 721 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ազգային պատկերասրահ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0