Ուրբաթ, 26.04.2024, 15:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 14 » «Անտեսանելի աչք»-ը` տոտալիտար համակարգի մերկացման միջոց
15:00
«Անտեսանելի աչք»-ը` տոտալիտար համակարգի մերկացման միջոց
Մարիա Մեյրա
Հայաստանում է արգենտինացի նշանավոր սցենարիստ Մարիա Մեյրան' իր «Անտեսանելի աչք»-ը ֆիլմով: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Վահագն Ստամբոլցյանը, այժմ քիչ է ուշադրություն դարձվում արգենտինական կինոյին: «Սակայն հուսով ենք, որ ապագայում արգենտինական ֆիլմերի հատուկ ծրագիր կլինի»,- ասաց նա:

Մարիա Մեյրայի խոսքով' «Անտեսանելի աչք»-ը տոտալիտար համակարգի մասին է: «Այս թեմայով շատ ֆիլմեր են նկարահանված:Մեր առջեւ խնդիր էր դրված' խոսել նույն խնդրի մասին' արդեն նոր հայացքով»,- ասաց նա' նշելով, որ ֆիլմը ներկայացնում է այն մարդկանց, ովքեր իրենց այդ հասարակարգի պատճառով ճնշված են զգում:

Ֆիլմը նկարահանված է «Բարոյական գիտություններ» վեպի հիման վրա, սակայն գրքի եւ ֆիլմի միջեւ կան մի շարք տարբերություններ: «Առաջինն այն է, որ ֆիլմից դուրս են մնացել գլխավոր հերոսի' Մարիա Տերեսայի ներքին մենախոսությունները, որոնք արտահայատվել են հերոսուհու շարժուձեւերի, ներքին մենախոսության, հայացքի միջոցով: Ֆիլմն է ցանկացել մտնել նրա զգացողությունների մեջ»,- ասաց նա: Սցենարիստի խոսքով' ֆիլմն արդեն ներկայացվել է Կաննի եւ Հավանայի կինոփառատոներում:

Անդրադառնալով խորագրի ընտրությանը' նա նշեց, որ ի նկատի է ունեցել այն հայացքը, որը ցանկացած տոտալիտար համակարգում գոյություն ունի: «Դա կարող է լինել ուսուցչի հայացքն աշակերտին, տնօրենինը' ուսուցչին, պատերինը' բոլորին եւ այլն»,- ասաց նա' հավելելով, որ ֆիլմը դիտելիս հանդիսատեսն էլ այս հայացքի տակ է ընկնում:

Նրա տեղեկացմաբ' Արգենտինայում տարեկան ութսունից-հարյուր ֆիլմ է նկարահանվում:
 

Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658335/


Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 714 | Ավելացրեց: admin | Տեգեր: արգենտինական, Մարիա Մեյրա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0