Ուրբաթ, 26.04.2024, 16:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Ափսո՜ս, կարճ տեւեց
15:41
Ափսո՜ս, կարճ տեւեց
Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորում
Համազգային հայ կրթական և մշակութային միության ուսանողական ֆորումը տարիների ավանդույթ ունի: Այն աշխարհի տարբեր երկրներում հայ ուսանող համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգություն հաղորդակցելու միջոցառում է:

Ֆորումին իրենց մասնակցությունն են ունեցել Սփյուռքը ( Լիբանան, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Ավստրալիա, Կանադա, Վրաստան, Արցախ, Հայստան և այլ երկրներ) ներկայացնող շուրջ 35 հայ ուսանողներ: Ծրագրի 14 օրերի ընթացքում համալսարանական երիտասարդներն առիթ են ունեցել հանդիպելու հայ մտավորականների, քաղաքական-հասարակական գործիչների հետ, լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, ինչպես նաև այցելելու Հայաստանի տեսարժան վայրեր:

«Նարեկացի» մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ֆորումի ավանդական հանդեսը: Համազգային հայ կրթական և մշակութային միության երեւանյան գրասենյակի ղեկավար Զեփյուռ Հովհաննիսյանն ասաց, որ այս տարիների ընթացքում այսքան համերաշխ խումբ չէր տեսել. «Բայց ամենակարևորն այն է, որ երիտասարդները հայերեն կարողանում էին խոսել. դեռ չէր եղել այսպիսի խումբ, որ բոլորը հայերեն խոսեին»:
Ֆորումի մասնակիցներից Հուրի Ջինբաշանը նշեց, որ տպավորությունները միայն դրական են: «14 օրերի ընթացքում արդեն հասցրել ենք ճանաչել երեխաներին, և բոլորն էլ շատ հետաքրքիր անձնավորություններ են: Ցավում եմ միայն, որ ժամանակը քիչ է և արդեն պետք է գնանք»,- ասաց նա:


Աղբյուր`http://www.yerkir.am/am/news/10313.htm

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 835 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0