Ուրբաթ, 19.04.2024, 09:26
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 11 » «Առավոտ». Ֆլորա Մարտիրոսյանի հետ իբր պիտի զուգերգով հանդես գար ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը
11:45
«Առավոտ». Ֆլորա Մարտիրոսյանի հետ իբր պիտի զուգերգով հանդես գար ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը
 Ֆլորա Մարտիրոսյան
Հուլիսի 28-ին կայացած Ֆլորա Մարտիրոսյանի մենահամերգից առաջ մի աննկարագերլի աժիոտաժ էր: Հանդիսատեսը սպասում էր անակնկալի, ինչի մասին խոսում էին բոլորը: Անակնկալն այն էր լինելու, որ Ֆլորա Մարտիրոսյանի հետ իբր պիտի զուգերգով հանդես գար ՀՀ առաջին տիկին` կրթությամբ երաժիշտ, դաշնակահար Ռիտա Սարգսյանը: Սակայն երաժշտական սենսացիան չկայացավ:

«Առավոտ»-ը կապվել է Ֆլորա Մարտիրոսյանի հետ: Երգչուհու փոխանցմամբ, նման բան նախատեսված չի եղել, իսկ ՀՀ առաջին տիկնոջ հետ զուգերգով հանդես գալու լուրերը, հավանաբար, տարածվել են համերգներից մեկում իր կողմից հնչեցված այն խոսքերից հետո, թե տիկին Սարգսյանը օժտված է ականջ շոյող, հիանալի թավշյա սոպրանոյով եւ, որ ամենակարեւորն է, երգի մեջ հոգի է դնում: «Եթե տիկին Սարգսյանը ցանկություն հայտնի ինձ հետ հանդես գալ, միայն ուրախ կլինեմ»,- նշեց երգչուհին` հավելելով, որ առաջին տիկինը բազմաթիվ պրոֆեսիոնալ երգչուհիներից լավ է երգում:


Աղբյուր`http://news.am/arm/news/70665.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 609 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ֆլորա Մարտիրոսյան, Ռիտա Սարգսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0