Ուրբաթ, 26.04.2024, 03:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 22 » Առջեւում հաղթանակած քայլում է ստամոքսաորովայնային ռաբիս երաժշտությունը. Լիլիթ Պիպոյան
15:25
Առջեւում հաղթանակած քայլում է ստամոքսաորովայնային ռաբիս երաժշտությունը. Լիլիթ Պիպոյան
Լիլիթ Պիպոյան
Երգահան Լիլիթ Պիպոյանը համատարած մշակույթի անկում է տեսնում, նրան չեն բավարարում ժամանակակից երգերը եւ նա անընդհատ զբաղված է հեռուստատեսությունը եւ ռադիոն անջատելով: Այս մասին այսօր` հունիսի 21-ին` երաժշտության համաշխարհային օրվա կապակցությամբ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգահանը:

«Մենք ունենք մի քանի պաշտոնապես ընդունված երաժշտական ուղղություն, չհաշված դասականը եւ ավանդական ժողովրդականը, որոնք հավանաբար կապված են մեր իշխանավորների նախասիրությունների հետ: Դրանց գումարվեց նաեւ ջազը, փոփը, մեր պաշտոնյանների նախասիրած ռոքը եւ բոլորի առջեւում հաղթանակած քայլում է մեր ստամոքսաորովայնային ռաբիս երաժշտությունը, որը երաժշտություն էլ չէի անվանի»,- ասաց Լիլիթ Պիպոյանը:

Ըստ նրա` երաժշտության դաշտում ունեցած ներկա վիճակը  կապված է երաժշտության` շոու բիզնես դառնալու եւ դրա ներկայացուցիչների` եկամուտ ստանալու ագահ ցանկության հետ: Լիլիթ Պիպոյանի կարծիքով, ելքն այն է, որ «այդ  մարդիկ կշտանան եւ սկսեն մտածել ոչ միայն եկամուտ ստանալու, այլ նաեւ այլ բաների մասին»:

Երգահան Դավիթ Ամալյանին եւս չի բավարարում հեռուստտեսությամբ ու ռադիոյով հնչող երաժշտությունը: «Եթե հաշվի առնենք մեր հեռուստատեսության տերերի ճաշակը, ապա լավ բաներ չի հնչում»,- ասաց Դավիթ Ամալյանը: Նրա համար լավ երաժշտությունը սեփական մեքենայում ունեցած ձայնագրություններն են` Արմեն Մովսիսյան, Ռուբեն Հախվերդյան, Արթուր Մեսչյան, Էդվարդ Զորիկյան, Ֆորշի. Արտո Թունջբոյաջյան եւ այլք:

«Լավ երաժշտությունն այսօր լրատվամիջոցներից դուրս է մղված: Մենք սիրում ենք կամակատար լինել եւ շատ լավ կատարող ենք այդ առումով»,- ասաց նա` հավելելով, որ հիմա ստից հայրենասիրություն է, ստից էստրադա:


Աղբյուր`http://news.am/arm/news/64086.html

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 629 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0